Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր, երբ մենք նշում ենք Հայոց բանակի օրը, ես ցանկանում եմ շնորհավորել բոլորին։

Ցավով պետք է արձանագրել, որ անցած շուրջ 8 տարիներին կատարվել են բոլոր հնարավոր ջանքերը՝ մեր, որը երկար տարիներ շարունակ համարվել է տարածաշրջանի ամենամարտունակ և հաղթական բանակը, թուլացնելու, մասնատելու և կոտրելու համար։

Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր զինված ուժերի համար։

Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և Հայաստանը բացառություն չի կարող լինել։

Ես լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել այս իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն մեր հայրենիքում։

Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին։

Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին։

Tags:
Share:

Առնչվող գրառում