Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԳարունը կավարտվի՝ արևի երես չտեսանք

Գարունը կավարտվի՝ արևի երես չտեսանք

Գարունը կավարտվի՝ արևի երես չտեսանք։ Սպասում ենք՝ հունիսը գա, ամառ անի, արև բացվի։ Թվում է՝ ամեն ինչ կախված է դրանից։ Գարնան այս վերջին ակնթարթները, քարոզարշավի վերջին 15 օրերը, գան ու անցնեն, և վերջապես ավարտվի այս սառը պատերազմը, որ սկսվել է հայ հասարակության մեջ՝ պառակտում, լուտանքներ, մեղադրանքներ, անցյալի ձեռքբերումների ուրացում, ապագայի նկատմամբ անհուսություն ու այդ վիճակից հոգնած՝ բութ անտարբերություն։

Եթե առաջ միջավայրը գաղջ էր, և մարդիկ ցանկացան ազատվել դրանից, հիմա միջավայրը հեղձուկ է, և, թվում է, կարելի է խեղդվել՝ չհաղթահարելով առաջիկա 15 օրերի սթրեսը։ Բայց դիմանալը կարևոր է։

Ի՞նչ է մեզ սպասվում, երբ քարոզարշան ուղիղ կիսվի։ Քարոզարշավի ուղիղ կեսը՝ լի շպիոնաժով ու դետեկտիվով, դեռ առջևում են։ Պետք է դիմանալ ու գիտակցել, որ այս օրերին ամեն ինչ հնարավոր է. իշխող ուժը ոչնչի առջև չի կանգնելու՝ մի վերջին ճիգով իր հաղթանակին անհրաժեշտ տոկոսներն ապահովելու համար։ Եվ ցավալին այն է, որ նա վերջին 15 օրերի դրությամբ դեռ մոտ է այդ անհրաժեշտ տոկոսների շեմին։ Չնայած, երբ ընտրարշավը կիսվեց, առաջին անգամ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս հավասարության նշան՝ իշխանության և միասին վերցրած 3 ընդդիմադիրների հաղթանակի հավանականության միջև։

«Ով կասի, թե այս պահին կարող է կանխատեսել, թե ում է հասնելու վարչապետի պաշտոնը՝ իշխանությանը, թե ընդդիմությանը, ուղղակի գլուխգովան է»,- այսօր ինձ ասաց քաղաքական գործընթացներին շատ քաջատեղյակ մի փորձառու գործիչ, որն այսօր որևէ ցուցակում ընդգրկված չէ։ Նա բնորոշմամբ, այսօր լիովին անկանխատեսելի և բացառիկորեն աննախադեպ քաղաքական իրադրություն է ձևավորվել, որը առաջիկա օրերին պիտի անխուսափելիորեն փոխվի։ Ընդդիմություն-իշխանություն՝ հավասարված նժարներից մեկը պետք է անպայման ծանրանա։

Եվ այսպես, կասկածից վեր է, որ ՔՊ-ն ունի ստվար ընտրազանգված։ Այդ մարդկանց կարելի է տեսնել ամենուր։ Մարդիկ, որոնց համար անկարևորը կարևոր է, արժեքավորը՝ անպետք, ցածրարժեքը՝ գլխավոր։ Օրինակ՝ նրանք կասեն, որ երջանիկ են իրենց գյուղի ճանապարհի ասֆալտի ու վերանորոգված մանկապարտեզի համար։ Կասեն՝ «մնչև հըմի ճամփա չունեինք՝ Նիգոլս եկավ՝ արեց»։ Այդ մարդկանց համար դա է կարևորը։ Այն, որ «մնչև հըմի» Արցախ ունեինք, ու հիմա չունենք, ու դա Նիկոլն եկավ՝ արեց, նրանց համար կարևոր չէ։ Նրանք խորապես թքած կունենան այդ փաստարկի վրա, կայլայլվեն ու կպայթեն՝ փրփուրը բերանին, թքելով կկրկնեն, թե մեզ Արցախը պետք չէր, ու չեն ամաչի իրենց տարիքից, իրենց ճերմակած մազերից ու հիմնականում թափված ատամներից։ Չեն ամաչի ասել, որ ասֆալտն է կարևորը։

Հատկապես մարզում դուք, վստահաբար, կհանդիպեք մարդկանց, որոնք չեն դատապարտի եկեղեցու դեմ հարձակումները, Մայր տաճարի դռները ջարդելը, կաթողիկոսին անպատվելը։ Կասեն՝ «դրանք սաղ մեռելի ու հարսանիքի համար փող գռփող պիղծ տերտերներ են»։ Կասեն այն, ինչ չի ասի երևի անգամ թուրքի մոլլան, ու չեն ամաչի։ Եթե նրանց պատմեք տնավեր, վտարանդի, մահից մազապուրծ մեր արցախցի քույրերի ու եղբայրների մասին, որ իրենց ունեցվածքից ոչինչ չեն ափսոսում, բայց մղկտում են հարազատների գերեզմանների ու թողած սրբությունների, եկեղեցիների համար, կասեն՝ ղարաբաղցին չկռվեց, փախածներ են, մեր զինվորին մի բաժակ ջուր չեն տվել, չեն թողել խնձոր պոկեն ծառից։ Զզվելի բաներ կասեն, կխոսեն ու չեն ամաչի իրենց ճերմակած մազերից, հնամաշ շորերից ու հիմնականում բացակայող ատամներից։ Չեն ամաչի։

Ու այդ մարդիկ են, որ հունիսի 7-ի առավոտյան առաջին գործով՝ վազելու են ընտրության, որովհետև գիտեն, որ իրենց ցածր խավային դասում, իրենց անամոթ կարգավիճակում, կարող են շարունակել հոխորտալ, եթե ընտրվի իրենց ընտրյալը։ Ուշադրություն. նրանք անշուշտ գնալու են ընտրության, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր սրտակոտոր բղավոցներով, իր շանտաժով ու թատերականացված ռեալիթի շոուներով ամեն վայրկյան նրանց պահում է լարված նյարդի վրա՝ թույլ չտալով, որ նրանց բորբոքված երևակայությունը շեղվի իր հաստատած կարգավորումներից։

Այդ մարդկանց միջոցով ընտրվելն ամենևին տխուր չի թվում իշխող ուժին, որը 10000-նոց երախտագիտության վրա է դրել իր հույսը։ Ավելին՝ իր հույսը դր

Tags:
Share:

Առնչվող գրառում