Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՔՊ-ն վարձկանների միջոցով է իրականացնում քարոզչական արշավ

ՔՊ-ն վարձկանների միջոցով է իրականացնում քարոզչական արշավ

Իշխող քաղաքական կուսակցությունը, ինչպես արդեն հայտնի է, իր քարոզչական աշխատանքները կատարում է հատուկ վարձու աշխատակիցների միջոցով։ Նրանք ոչ թե կուսակցության անդամներ են, այլ պարզապես կատարում են վարձու աշխատանք՝ բուկլետներ բաշխելով, տնետուն այցելելով և քարոզչական նյութեր տարածելով։

Իմ աղբյուրների համաձայն, ՔՊ-ի կենտրոնական աշխատակազմը վարձկաններին յուրաքանչյուր կատարված աշխատանքի համար վճարում է մոտ 200 հազար դրամ։ Այս գումարը նրանց է տրվում բուկլետներ բաշխելու, տնետուն այցելելու և կուսակցության գաղափարախոսությունը պրոպագանդելու համար։

Աշխատակազմի պահանջները վերջերս խստացել են։ Բացի Նիկոլ Փաշինյանի հանրային հանդիպումներին մասսայական ներկայություն ապահովելուց, նրանցից պահանջվում է նաև այցելել այն բնակարանները, որոնց դռներն առաջին այցի ժամանակ փակ էին։ Ըստ պայմանագրի՝ վարձատրության գումարի երկրորդ մասը կտրվի միայն այն դեպքում, եթե վարձկանները կրկին այցելեն այդ բնակարանները։

Աշխատակազմի նպատակն է ոչ միայն ապահովել բարձր ցուցանիշներ, այլև ստանալ ամբողջական պատկերացում քարոզչության արդյունավետության մասին։ Նրանցից պահանջվում է ճշտել, թե քանի կողմնակից ունի ՔՊ-ն՝ յուրաքանչյուր բնակարանից և յուրաքանչյուր գյուղից։

Այս տեղեկությունները հակադրվում են Քննչական կոմիտեի մոտ 10 օր առաջ հրապարակված հաղորդագրությանը, որը վերաբերում էր հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքներին։

Tags:
Share:

Առնչվող գրառում