Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՓաշինյանի «հաղթանակները» կամ Ինչպես ինքնիշխանությունը դարձնել միջանցք

Փաշինյանի «հաղթանակները» կամ Ինչպես ինքնիշխանությունը դարձնել միջանցք

Չեմ կարող չզարմանալ Փաշինյանի և նրա թիմի անսահմանափակ ունակությանը՝ իրենց բոլոր ծավալները, ազգակործան քայլերը և հակահայկական քաղաքականությունը ներկայացնել որպես «հաղթանակ»։ Իրականում, աշխարհում գրեթե գոյություն չունի այլ կառավարություն, որն իր ժողովրդին պարբերաբար «տրաքացնի» և դրանից ոչ թե ամաչի, այլ հպարտանա, մարդկանց գժի տեղ դնելով պնդելով, թե իրենք «պետականամետ» են։

Օրինակ, Փաշինյանը հայտարարում է, որ նրանք, ովքեր մեղադրում են իրենց «միջանցք» տրամադրելու մեջ թուրք-ադրբեջանական տանդեմին, կանգնած են «ֆիասկոյի» առջև, և TRIPP-ը շուտով կգործի, իսկ Սյունիքում տան գները բարձրանում են։ Բայց ճշմարտությունը հակառակն է։

Դա Հայաստանի ինքնիշխանությունը գետնին հավասարեցնող Զանգեզուրի միջանցքն է, որը պարզապես փաթեթավորել են ամերիկյան գույնզգույն լենտերով և հիմա մարդկանց ապուշի տեղ դնելով հեքիաթներ են պատմում, թե միջանցք չենք տվել։

Հաճախակի լսվում է, որ Փաշինյանը մեզ բոլորիս ուղիղ խաբում է։ Իրականում, խաբելու անհրաժեշտություն չկա, քանի որ ինքը պարզապես կատարում է իր պարտականությունները։ Իրական խաբելը այն է, որ ադրբեջանցիների ելումուտը հայկական կողմը իրավունք չի ունենալու ուղիղ, առանց միջնորդի վերահսկելու։ Այսինքն՝ Փաշինյանը տրամադրել է հայկական ուղիղ վերահսկողությունից դուրս լոգիստիկ ուղի, ինչը, իր հերթին, նշանակում է ՄԻՋԱՆՑՔ։

Կարո՞ղ է սրանք իրականում համոզված լինել, որ մենք լրիվ ապուշացել ենք իրենց պրոպագանդայից և չենք տարբերում ինքնիշխան ճանապարհը միջանցքից։

Երբ Փաշինյանն ասում է, որ Սյունիքում տան գները բարձրացել են, և դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է, ապա դա նման է մի իրավիճակի, երբ քաղցկեղով հիվանդն իրեն նոր «բոթաս» է գնել, և դա նշան է, որ նա ապաքինվել է։ Սա կատարյալ, կոշտ և շատ պրիմիտիվ մանիպուլյացիայի դրսևորում է, որը, սակայն, ճշմարտությունը չի հերքում։

Ճշմարտությունը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյանը ամերիկացիների ձեռքերով Ադրբեջանին է հանձնել Զանգեզուրի միջանցքը և փորձում է դա ներկայացնել որպես «հաղթանակ»։ Սակայն, գուցե ինքը նկատի ունի ադրբեջանցիների և ամերիկացիների հաղթանակը Հայաստանի նկատմամբ։ Եթե հենց դա նկատի ունի, ապա այո՛, սա «հաղթանակ» է Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Tags:
Share:

Առնչվող գրառում