Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը Նիկոլ Փաշինյանի կողմն անցած և Վեհափառին ուրացած տիրադավներից մեկն է, այսօրվա դրությամբ դադարել է իր պարտականությունների կատարումը։
Նրա մասին տեղեկություն չի եղել արդեն մի քանի ամիսներ շուրջ։ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երևանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստը, քանի որ այնտեղ թեմական խորհրդի և աշխատակազմի համար անցանկալի հյուր է։
Արցախին վերաբերող ցանկացած հոգևոր ծիսակարգի համար արցախցիները այժմ դիմում են Դադիվանքի հոգևոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, որին ճանաչում են որպես իրենց առաջնորդ։
Արցախցիները նախկինում դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով։ Նրանք առաջարկել էին նշանակել թեկուզ ժամանակավոր տեղապահ, սակայն Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը։
Թեմի անդամների տպավորությամբ՝ հավանաբար, Վեհափառը չի ցանկանում սրել իրավիճակը՝ աչքի առջեւ ունենալով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը, որտեղ կարգալույծ արված Գեւորգ Սարոյանը իշխանական աջակցությամբ խառնակչությամբ է զբաղված և անգամ ֆինանսներն է տնօրինում։
Քննչական կոմիտեն մոտ 10 օր առաջ հաղորդել էր, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության…

