Որոշել եք մի այնպիսի բան անել, որ ընտրությունները չեղարկվե՞ն… Ես ի՞նչ իմանամ, Զելենսկին եղբայրդ է, ու, ինչքան չլինի, այդ հարցում, հավանաբար, փորձի փոխանակություն կատարած կլինեք: Թե՞ սխալվում եմ, եւ քո սիրտը միայն ու միայն ընտրություն է ուզում: Բայց ոնց որ չէ… Քո պահվածքը բոլորովին այլ բան է հուշում, տղա ջան: Վախենում ես ընտրություններից ճիշտ այնպես, ինչպես Զելենսկին, որ անգամ պատերազմը չի դադարեցնում, որպեսզի ընտրություններ տեղի չունենան Ուկրաինայում:
Սոցհարցումներն օրեցօր վատացող վիճակիդ մասին են «ահազանգում», ընդդիմության վարկանիշը բարձրանում է, աչքովդ ես տեսնում, որ ժողովուրդը գիտակցության է գալիս 8 տարվա նոկդաունից հետո: Ճղճղոցներիդ նայող չկա, փաթաթած ունեն քեզ էլ, քո թիմին էլ, քո ճղճղոցներն էլ: Նախկինների թեման անգամ չես կարողանում նաղդել մերձավոր նախրիդ վրա: Եվ այսքանից հետո դու դեռ ցույց ես տալիս, որ նման ես ընտրությունների գնացող մարդո՞ւ: Չեմ հավատում: Հավատալու չէ: Հակառակի պես էլ հետեւիցդ Ալիեւի ականջներն են երեւում: Այսպես որ շարունակվի, Թաթոյանը ճիշտ է ասում, մի գեղեցիկ օր էլ Ալիեւին կբերես Հայաստան, որ քեզ համար քարոզարշավ անի: «20-26-ին՝ համար 16-ին, յախշի՞»… Բառաններիդ հոտն էլ կձայնակցի՝ յախշի՜, յախշի՜…
Զորահանդեսը… Ինչի՞ համար է այս շոուն, ո՞ւմ ես ինչ ցույց տալու: Դեռ Սյունիքում էիր ասում՝ զորահանդես ենք անելու, որ ցույց տանք, թե էն 8,5 միլիարդն ինչի վրա ենք ծախսել: Խորհուրդ կտայի՝ մի քիչ կամաց քշել… Հանկարծ պետական գաղտնիք-մաղտնիք չհայտնեք թշնամուն: Իսկ դու, որ 8 տարի բանակի ոչ մի զորավարժություն չես անցկացրել, հանկարծ որոշում ես զորահանդես անել: Ինչի՞ համար: Որպեսզի ցույց տաս, որ «ամեն ինչ գիտես» եւ առաջ ընկնես: Բայց դա ոչ թե զորահանդես է, այլ քարոզարշավի վերջին փամփուշտը:
Մարդիկ հո նախրիդ նման խոտակեր չեն, աչք ունեն, տեսնում են: Բա մի ղեկավար, որ 8 տարի բանակի ոչ մի զորավարժություն չի արել, կհամարձակվի՞ զորահանդես անել: Դու ի՞նչ ես ցույց տալու: Որ ես ամեն ինչ գիտեմ, իսկ իմ զինվորները պետք է պարեն իմ հրամանով: Իսկ Պապիկյանը, որ զորահանդեսի նախապատրաստությունները թողած՝ օրուգիշեր քարոզարշավների մեջ է, պետք է ինչ զեկուցի քեզ: Որ ամեն ինչ պատրաստ է, իսկ ես, իհարկե, ամեն ինչ գիտեմ:
Երկու պարսատիկ եք անցկացնելու հրապարակով՝ ամբողջ քաղաքը կաթվածահար եք արել: Չինաստանում անգամ, որտեղ զինվորական շքերթին 1 միլիոնից ավելի զինվորական է մասնակցում, էլ չեմ ասում, թե ինչ տեխնիկա, այսպիսի բան չի պատահում: Թե բա՝ հնդկական ՀՕՊ միջոցներ ենք առել: Իսկ քանի՞ հրթիռ ունեք, որ այդ միջոցները մեզ պաշտպանեն, քանի՞ րոպեում այդ համակարգերը կսպառեն ձեր գնած հրթիռները, եթե, Աստված մի արասցե, ստիպված լինեք գործի դնել ՀՕՊ-ը: Բայց դա հոգ չէ ձեզ համար… Լեզու էլ հո ունեք: Այնպես դուրս կգաք տակից, որ էլ չասելու:
Այս իրավիճակում ընդդիմությանն այլ բան չի մնում, քան սատանային ավելորդ սադրանքների չենթարկելը: Կարիք չկա: Ինքն առանց այն էլ խռովված է մոտալուտ պարտության մտքից, եւ չարժե նրան այդ մասին անընդհատ հիշեցնել: Պետք է մի կերպ հասնել հունիսի 7-ին՝ թքած ունենալով նրա բոլոր «բզբզոցների» վրա: Մոտավորապես այսպես՝ հա, քո ասածն ա, խաղաղություն ա, Ախալքալաք-Կարս երկաթուղին մերն ա, Ջերմուկն էլ Շվեյցարիա ենք արտահանելու… Հանգստացրեք՝ ինչքան կարելի է, որ հունիսի 7-ին ժողովուրդը հնարավորություն ունենա անխռով գնալ ընտրատեղամաս եւ մերժել 16-ին: Դե իսկ ամսի 8-ին նրա բոլոր ջղաձգումները կդառնան ժամանակավրեպ:

