«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ իր թիմը իշխանության գալուց անմիջապես հետո, ընդամենը մեկ շաբաթում, կընդունի «Սաֆարովի կանխարգելման օրենք»։ Այս մասին նա հայտարարեց երեկ կուսակցության թիմակիցների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ կուսակցության՝ առաջարկվող օրենքի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդես է գալիս իրական շահառուի տեսքով, չի կարողանա ձեռք բերել Հայաստանում որևէ անշարժ գույք։ Կուսակցության ներկայացուցիչներն ընդգծում են, որ Սահմանադրությամբ նախատեսված է հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման մեխանիզմ, սակայն նրանք խոսում են ոչ միայն հողի, այլև անշարժ գույքի ձեռք բերելու սահմանափակման մասին։ Այդ օրենքը կոչվելու է «ատելության կանխարգելման փաթեթ»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջին համարը՝ իրավաբան Արամ Վարդեւանյանը, մանրամասնեց, որ նրանց նպատակն է կանգնեցնել այն պլանավորված գործընթացը, որի համաձայն 300 հազար ադրբեջանցիներ կմիջնորդվեն Հայաստան մուտք գործելու համար։ Նա նշեց, որ այսպիսի քաղաքականությունը կդարձնի իրենց «տնտեսական ծրագրերը անիրագործելի», քանի որ «հիմնական աշխատատեղերը կբաժին հասնեն ադրբեջանցիներին»։
Կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ընդգծեց, որ, չնայած պետական մակարդակով կնքված պայմանագրերին, որոնք երաշխավորում էին Հայաստանի տարածքային ամբողջականությունը և բացառում էին օտար պետության զինված ներկայությունը, Ադրբեջանի զորքերը ոչ միայն չեն հեռացվել, այլև մնացել են «անկլավների» հարցի շուրջ։ Այս հարցը, ինչպես նշվում է, դարձել է Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար «աքիլեսյան գարշապարը»։ ՔՊ-ականները, վերջին շրջանակում, հաճախակի, պատեհ-անպատեհ, անդրադառնում են այս թեմային՝ փորձելով այն հերքել։
Հովիկ Աղազարյանը նշել է, որ 300 հազար ադրբեջանցիների հարցը օրակարգային է դարձրել անձամբ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ Ալիևն անընդհատ հաստատում է այս պլանները, իսկ Փաշինյանը չի արձագանքել այդ հայտարարություններին։ Աղազարյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը շատ տեղին է, և առաջարկում է օրենքը կոչել «Սաֆարովների կանխարգելման օրենք», ինչը, նրա խոսքով, պետք է ցույց տա աշխարհին, որ Ադրբեջանը ժամանակակից մեթոդներով է փորձում լուծել հայոց պետականության չգոյության հարցը։

