Իմ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը, հասկանալով, որ օրինական ճանապարհով՝ արդար ընտրություններով, չի կարող ապահովել իր հաղթանակը, դիմում է նման ապօրինական գործողությունների։ Այս մասին ես անդրադարձել եմ ընտրական գործընթացի ընթացքում իշխանության կողմից կիրառվող ապօրինական մեթոդներին։
Նման ճնշումների ենթարկվում են նաև մեր ցուցակից «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներից։ Մենք հանրային աղմուկ չենք անում, բայց մեր ցուցակից էլ կան մարդիկ, ովքեր այս պահին կալանավորված են, տնային կալանքի տակ գտնվում են կամ վարչական հսկողության մեջ։ Արդեն 320-ից ավելի մարդ՝ մեր համակիրներից, աշխատակիցներից ու թեկնածուներից բերման են ենթարկվել, և դրանցից միայն փոքր մասն է հետևանքներ կրել։ Մեր ցուցակից 6-7 հոգի ունենք, ովքեր կալանավորված են։ Այս խախտումների վերաբերյալ մենք դիմումներ ենք ներկայացրել ԿԸՀ-ին։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված հաղորդագրությանը՝ որտեղ խոսվում էր ՌԴ-ից ընտրողներին Հայաստան բերելու և իրենց օգտին քվեարկելու մասին, ես դատապարտում եմ այս գործողությունը՝ որպես իշխանության կողմից ընտրական գործընթացի վրա ազդեցություն ցանկացող հակաօրինական քայլ։ Այդ ձայնագրությունները միայն մեկ նպատակ ունեն՝ իշխանության օրակարգը սպասարկելը։ Բացի այդ, Հակակոռուպցիոն կոմիտեի նորությունների հատվածը նայում ես ամբողջովին մեր ուժին է նվիրված, իսկ մյուս հարցերով ոչինչ չկա։ Կարծես այս երկրում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում։ Այս ձայնագրությունների իսկությունը և հավաստիությունը մինչ այս պահը չեն արձանագրվել։ Իրավապահ մարմինը նման հաղորդագրություն հրապարակելու համար պետք է առնվազն ինքն էլ կաշկանդված լիներ և թույլ տար, որ փորձաքննություններ իրականացվեն։ Բայց դա չեն անում, քանի որ նպատակն է մինչ ընտրություններն ազդեցություն ունենալ և մոլորեցնել հանրությանը։ Եվ վերջապես, մենք չգիտենք էդ ձայնագրությունների մեջի մարդիկ ովքեր են։
Մենք չենք դիմում կաշառքի կամ այլ միջոցներով մարդկանց շահագրգռելու, քանի որ ունենք բնական մեծ աջակցություն և մեծ թափով աճող համակիրների բանակ։

