Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԵրեւանի քաղաքապետի եւ կնոջը հայտնի է դարձել նրանց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիրը

Երեւանի քաղաքապետի եւ կնոջը հայտնի է դարձել նրանց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիրը

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ նրա կինը՝ «Բարուր» ընկերության տնօրեն Մարիամ Պահլավունին, ներկայացրել են իրենց եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիրը։

Հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Ավինյանի անշարժ գույքը Երեւանում գտնվող մեկ առանձնատուն է։ Նրա տրանսպորտային միջոցը 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա է, որը գնվել է 2022 թվականին։

Տարվա ընթացքում քաղաքապետի եկամուտները կազմել են 57 մլն 671 հազար 356 դրամ։ Այս գումարի մեծ մասը՝ 26 մլն 523 հազար դրամը, ստացվել է Poolin կրիպտոմայնինգի հարթակից, իսկ մնացածը՝ Երեւանի քաղաքապետարանից։

Ավինյանի հայտարարագրում նշված է նաեւ 5.41 Bitcoin, որը հավասար է 153 մլն 463 հազար 510 դրամի, ինչպես նաեւ 5 Ethereum կրիպտոարժույթ, որը գնահատվում է 3 մլն 884 հազար 263 դրամով։ Նրա անձնական միջոցները ADA Cardano կրիպտոարժույթով կազմում են 1,483, որը հավասար է 134 հազար 385 դրամի։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 5 մլն 858 հազար 209 դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 20 մլն 887 հազար 335 դրամ։

Իսկ Երեւանի քաղաքապետի կինը՝ Մարիամ Պահլավունին, որը «Բարուր» ընկերության տնօրենն է եւ ունի ընկերության 100 տոկոս բաժնեմաս, ինչպես նաեւ 34 տոկոս բաժնեմաս «Լավ փրոդաքթս» ընկերությունում, հայտարարագրում է 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, 44.5 մլն դրամ ավանդ եւ 15 մլն դրամ վարկ։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 4 մլն 976 հազար 465 դրամ։

Tags:
Share:

Առնչվող գրառում