Հասարակության պահանջատեր լինելու փոխարեն, մենք ականատես ենք դառնում այն իրավիճակի, երբ իշխանությունը հասարակությանն է ներկայացնում պահանջներ։ Փոխանակ հարցնելու՝ ինչու՞ չզոհվեցիք պատերազմում, ինչու՞ ձեր մերձավորներից ոչ մեկը չկորցրեց իր կյանքը, մինչդեռ այնպիսի փայլուն երիտասարդներ, ինչպիսիք էին մեր զոհերը, իրենց ընտանիքների համար անհաղթահարելի ողբերգություն դարձան, եւ մայրերն արդեն մահանում են՝ չհաղթահարելով որդիների կորուստի ցավը, այս ցինիկ ու անամոթ իշխանավորները հարցեր են ուղղում իրենց իշխանության 8 տարիների ընթացքում ողջ մնացած մարդկանց։
Սա այն իրավիճակն է, որը ժողովրդական ասացվածքով կոչվում է «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»։ Փոխանակ հասարակության կողմից պահանջվելու, որ պատերազմում պարտված, բանակցությունները տանուլ տված, Արցախը հանձնած եւ ՀՀ բուն տարածքն անգամ չպաշտպանած այս ազգակործանների խմբակը հեռացված լինի, հրաժարական տա եւ չվերընտրվի, նրանք են լկտի հանդիմանություններ ուղղում իրենց իշխանության ժամանակ հրաշքով վերապրած մարդկանց։
Այսպիսի հարցերն ավելի լկտի ու ցինիկ կդառնան, եթե ինչ-որ հրաշքով այս համատարած տեռորի, ագրեսիվ խոսույթի եւ վարչական ռեսուրսները չարաշահելու արդյունքում վերարտադրվեն։ Այդ ժամանակ նրանք արդեն ոչ թե հարցեր չեն ուղղի, այլ «կենդանի մնացածների» խմբերին կդատի եւ կպատժի։ Նրանք կհանձնեն թշնամուն եւ կդիտեն, թե ինչպես են Բաքվի բանտերում խոշտանգվող 19 հոգուն եւս 19 կամ 109 մարդ ավելանում։
Դռները կբացեն թշնամական երկրի քաղաքացիների առաջ, որոնք մեծ արտոնություններ կունենան մեր երկրում, եւ նրանց հանցանքները, վստահ եղեք, չեն պատժվելու։ Եվ դա լինելու է իրական ապոկալիպսիսը, որից խուսափելու միակ ուղին մնալու է արտագաղթը։
Արցախցիների խնդիրը ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում տեւական է արդեն։
ՀՀ քննչական կոմիտեն ժամեր առաջ հայտարարություն տարածեց՝ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ սկսված քրեական գործի մասին։
Ռուսալեզու The insider էլեկտրոնային պարբերականի հրապարակումը կարելի է համարել արտահայտված մտքի սահմանափակման եւ լրագրողական ազատության խախտման դեպք։
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքն այն համայնքներից է, որտեղ ՔՊ-ն շատ ցածր ռեյտինգ ունի եւ ամենաքիչ ձայներ է ստացել։

