Այսօր, վաղ առավոտից, իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում Ազգային Ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում և նրան պատկանող գրասենյակներում։
Ըստ առկա տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են համակարգիչները և էլեկտրոնային կրիչները, որոնք կարող են առնչվել նախընտրական շրջանում բարեգործության արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ ընթացիկ քննությանը։ Խուզարկությունների ընթացքում մի քանի անձի բերման ենթարկվել են։
Պատգամավորի օգնական Լիզա Գասպարյանը հայտնում է, որ իրենց հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում են իրականացվում այս քննչական գործողությունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիում տեղի էր ունեցել հանդիպում, որին մասնակցում էր Գագիկ Ծառուկյանը։ Մարտուն Գրիգորյանը նախկինում հայտարարել էր իր թիմի և ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին։

