Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքից վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման ընթացակարգը

ԱԳՆ-ն հրապարակել է Մերձավոր Արևելքից վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման ընթացակարգը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և անվտանգային իրավիճակի հետևանքով Հայաստան վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկված ՀՀ քաղաքացիների համար ավիատոմսերի փոխհատուցման ընթացակարգը։

Ըստ Կառավարության որոշման՝ մինչև 250,000 դրամի չափով փոխհատուցում կտրամադրվի այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր չեղարկված տոմսի փոխարեն ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն։

Այս որոշումը տարածվում է 2026 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Փոխհատուցման իրավունք ունեն նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն և Իսրայելի Պետություն մեկնած ուսանողները, որոնք անվտանգային իրավիճակի հետևանքով տոմս են գնել և վերադարձել են Հայաստան։

Ընթացակարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ նախարարության կողմից հրապարակված հղմամբ։

Tags:
Share:

Առնչվող գրառում