Իսլամաբադում ավարտվեցին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունները՝ առանց որեւէ հրապարակային արդյունքի։ Իմ կարծիքով, այլ բան սպասել եւս անհնար էր։ Պատկերացնենք, որ երկու երկրներ պատերազմի մեջ են մեկ ամիս, եւ հանկարծ մեկ օր բանակցությունից հետո հայտարարում են համաձայնության մասին։ Սա խիստ անիրատեսական է։
Ինչպես արդեն նշել եմ հրադադարի հայտարարումից անմիջապես հետո, այս պրոցեսը բարդ է եւ ունի բազմաթիվ հարակից կողմեր, որոնք ունեն իրենց շահերը եւ հաճախ՝ հակառակ շահագրգռություններ։
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Պոմպեոն հայտարարել է, որ վերադառնում են ԱՄՆ։ Նա նշել է, որ լավ է, որ խոսել են ավելի քան 21 ժամ, բայց վատ է, որ չեն հասել համաձայնության։ «Դա վատ նորություն է Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ համար»,- ասել է նա։ Այս հայտարարությունը, թերեւս, ավելի շատ քարոզչական է, քան իրական։ Այն կարող է նպատակ ունենալ «Թրամպի տրամադրությունը չընկնել», քանի որ բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ նա շարունակում է մնալ պատերազմի ճահճում։
Իրականում, հենց դա գուցե լավ նորություն է ԱՄՆ-ի համար։ Միայն այդ ճահճում է, որ Դոնալդ Թրամպի խեղդվելն է, որը կստեղծի հնարավորություն նրա եւ ԱՄՆ-ի՝ իսրայելական մահացու գրկախառնությունից ազատվելու համար։
Այնուամենայնիվ, դեռեւս չի հայտարարվել պատերազմը վերսկսելու մասին։ Իրավիճակը նույնիսկ ավելի հետաքրքիր է դարձնում այն հանգամանքը, որ ապրիլի 14-ին ԱՄՆ-ում պետք է բանակցեն Լիբանանն ու Իսրայելը՝ Հըզբոլլահի զինաթափման համար։ Սակայն Լիբանանի կառավարությունը ի՞նչ իրավունք ունի այդ հարցում որոշիչ դեր խաղալու։ Սա հուշում է, որ այդ բանակցությունը կարող է լինել ավելի մեծ պրոցեսի կամ տրամաբանության «ծածկոց»։
Առջեւում է նաեւ Բրիտանիայի միապետի այցը Վաշինգտոն։ Այնտեղ Չարլզ Երրորդը կխոսի նաեւ Վատիկանի անունից։ Այդ այցը ոչ միայն արարողակարգային է։ Նախորդ տարի, հոկտեմբերին, նա ամենեւին արարողակարգի համար չէր, որ Վատիկանում համատեղ աղոթք արեց Հռոմի Պապի հետ՝ կաթոլիկ եկեղեցու եւ անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց։ Իսկ Հռոմի Պապն էլ ամենեւին ձեւի կամ ոճի համար չէ, որ հրադադարի մասին ազդարարումից երկու-երեք օր առաջ շատ թափանցիկ կերպով դիմեց Թրամպին՝ դատապարտելով «Քրիստոսի անունով պատերազմելը»։

