Քայլը զգալի գումարով, մոտավորապես 200-250 հազար դրամով, վարձակալում է «կամավորներ», որոնք, դռնեդուռ ընկած, քաղաքացիներին ՔՊ-ի բուկլետներ են բաժանում։ Սակայն այս աշխատակիցների դերը սահմանափակված չէ միայն տպագիր նյութերի տարածմամբ։ Նրանք ակտիվորեն ներգրավված են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանում կազմակերպվող քարոզարշավներին, որտեղ իրենց գործառույթն է ապահովել մասսովկան։
Այսպիսով, ՔՊ-ն իրականում երիտասարդությանը ենթարկում է թրաֆիքինգի։ Քաղաքում, որտեղ ՔՊ-ի քարոզչությունը հաճախ բախվում է մերժմանը, իսկ բուկլետները՝ վռնդմանը կամ կոպտմանը՝ քաղաքացիների կողմից, ովքեր նրանց նույնացնում են Փաշինյանի հետ, այս «կամավորների» աշխատանքը դառնում է ավելի բարդ և ճնշող։ Նրանք ստիպված են աշխատել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ճնշման տակ։
Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է ՔՊ-ն փորձում օգտագործել ֆինանսական խրախուսանքը՝ իր քարոզչական նպատակները հասնելու համար, ինչը հակիրճ կարելի է բնութագրել որպես քարոզչական թրաֆիքինգ։

