Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՆիկոլ Փաշինյանի մարզային այցերը դառնում են ռազմական ցուցադրություն

Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը դառնում են ռազմական ցուցադրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային և համայնքային այցերը, որոնք նախկինում հայտնի էին որպես ժողովրդի հետ անմիջական շփում, այժմ դառնում են ավելի շատ ռազմական ցուցադրություն, քան քաղաքական հանդիպում։

Փաշինյանի այցից ընդամենը 2-3 ժամ առաջ տվյալ համայնքը դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության և ՊՊԾ գնդի կողմից։ Տարածքը լցվում է 2-3 գազել ոստիկաններով և թիկնապահներով, որոնք, բառի բուն իմաստով, «սանրում են» այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը և որտեղ պետք է ելույթ ունենա վարչապետը։

Այսպիսի պատրաստություն նկատվել է նաև Արարատի մարզի Սուրենավան համայնքում։ Նախօրեին այստեղ ժամանել են մի քանի գազել ուժայիններ, որոնք ստուգել են ամեն քար, թուփ, հարակից խանութներ և տների բակեր։

Այս անվտանգային միջոցառումները, ըստ որոշների, ոչ միայն իրենց գործառույթն են կատարում, այլև հոգեբանական ազդեցություն են գործում՝ փորձելով վախ ներշնչել տեղի բնակչությանը, որպեսզի նրանց մտքով չանցնի՝ հավաքը հարամելու մասին։

Այս փոփոխությունը նկատելի է դարձել հատկապես բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո։ Փաշինյանը այժմ նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ անմիջական շփումը։ Նա այցելում է համայնքներ և թաղեր, սակայն չի շփվում բնակչության հետ, այլ միայն ելույթ է ունենում պիկապի վրայից։ Շրջիկ քարտեզներ բաժանելուց հետո նա արագ հեռանում է։ Նույնիսկ նրա բարձրախոսն է փոխվել, որպեսզի Փաշինյանի ձայնը ավելի լավ լսվի։

Երբեմնի ժողովրդապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ այդ հանդիպումները, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում։

Tags:
Share:

Առնչվող գրառում