Վերջին օրերին շրջանառության մեջ են մտել կեղծ տեղեկություններ, որոնք վերաբերում են ինձ՝ Նարեկ Կարապետյանին, և Սամվել Կարապետյանին։
Ինչպես հայտնի է, տարածվել են լուրեր, թե ես՝ Նարեկ Կարապետյանը, ունեմ այլ երկրի քաղաքացիության, իսկ Սամվել Կարապետյանը՝ պետական ծառայող է։
Ցանկանում եմ հստակ հերքել այս պնդումները։ Սամվել Կարապետյանը զբաղվել է միայն գործարարությամբ և երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել։ Ինչ վերաբերում է ինձ, ես անձամբ երբեք օտարերկրյա անձնագիր չեմ ունեցել։
Ապատեղեկատվության տարածման հետ կապված՝ հայտնում եմ, որ դրանց հեղինակների դեմ դատական հայցեր են ներկայացվելու։ Այդ գործերով ստացված փոխհատուցումները կուղղվեն Սևանի հոգեբուժարանի սենյակների վերանորոգման աշխատանքներին։

