Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերում գյուղապետարանների շենքերում գտնվող զինանոցները փակվել են։ Այդ զինանոցներում պահվում էին մի քանի տասնյակ հրազենային զենքեր, որոնք հաշվառված էին տեղի բնակիչների՝ տղամարդկանց անուններով։
Գյուղերի յուրաքանչյուրում 4 բնակիչ հերթապահում էին զինանոցում՝ ստանալով դրա համար աշխատավարձ։ Որոշ օրեր առաջ այդ զինանոցները փակվել են, իսկ պահվող զենքերը տեղափոխվել են Նոյեմբերյանի զորամաս։
Այս որոշումը կայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների համատեքստում։ Ըստ այդ տրամաբանության՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատվելու եւ Հայաստանի անվտանգության երաշխավորի դեր ստանձնելու պայմաններում սահմանամերձ գյուղերում զինանոցներ եւ զենք պահելու անհրաժեշտությունը այլեւս չկա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ օրերին հայտարարություն տարածեց ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակների վերաբերյալ։

