Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀանրային գործիչները փոխարինում են պետական կառույցներին

Հանրային գործիչները փոխարինում են պետական կառույցներին

Վերջերս նկատել եմ մի դրական միտում, որը խորհրդանշում է հայկական քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը պետական կառավարմանը։ Երբ պետական կառույցները չեն կարողանում կամ չեն ուզում իրենց ֆունկցիաները պատշաճ կերպով կատարել, դրանք փոխարինում են հանրային գործիչներ, լրագրողներ, ակտիվիստներ, որոնք իրենց վրա են վերցնում պետության վրա դրված պատասխանատվությունը։

Այս երևույթի ամենակարճատև և ակնհայտ օրինակներից մեկը Արթուր Չախոյանն է։ Նա մենակ իրականացնում է մի ամբողջ ինստիտուտի աշխատանք՝ անդադար հետևելով Երևանի քաղաքապետարանի կառույցների աշխատանքին, հանրային գումարների ծախսմանը, մայրաքաղաքում կատարվող աշխատանքների որակին՝ ասֆալտապատման, նորոգման, մանկապարտեզների կառուցման և այլն։ Նրա հսկողությունը թույլ է տալիս հանրությանը տեղեկացված լինել և պահանջել պատասխանատվություն։

Այս ոլորտում ակտիվ է նաև Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նա մենակ հսկում է կանաչապատման աշխատանքները, ավելի ճիշտ՝ կանաչ տարածքները ոչնչացնելու գործողությունները։ Նա մանրամասն ներկայացնում է կտրված և տնկվող ծառերի տեսակները, ահազանգում է ամեն մետր կանաչապատման մասին։ Թեև հաճախ նրա ահազանգերը պարզապես արձանագրում են արդեն կատարված բարբարոսությունը, սակայն կարելի է վստահ լինել, որ նաև ինչ-որ բան կանխվում է, և գոնե կատարածի պատասխանատվությունը ֆիքսվում է։

Այս «բանակի» մեջ կարևոր դեր ունեն նաև մեր լրագրողները, որոնք անշահախնդիր կերպով պայքարում են մեր հայրենիքի ամեն մետրի, ամեն քաղաքացու համար։ Օրինակ, լրագրող Սյուզի Բադոյանը իր համառության շնորհիվ մենակ բացահայտեց մանկապղծության դեպք, որը պետական մարմինները փորձում էին կոծկել։ Նա ոչ միայն բացահայտեց, այլև ստիպեց, որ մեղավորների դեմ քայլեր ձեռնարկվեն և նրանք պատժվեն։

Այսպիսով, երբ պետական կառույցները մատնվում են անգործության, և պետությունը չի կարողանում իր ֆունկցիաները կատարել, հանրային գործիչների և լրագրողների ակտիվությունը դառնում է ոչ միայն անհրաժեշտ, այլև պետական կառավարման հիմնական գործիքը։

Tags:
Share:

Առնչվող գրառում