Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններ«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակից 50 թեկնածուներ ինքնաբացարկ են ներկայացրել

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակից 50 թեկնածուներ ինքնաբացարկ են ներկայացրել

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակից 87 թեկնածուներից 50-ը ներկայացրել են ինքնաբացարկի հայտ։ Այս մասին հայտնում է կուսակցության ընտրական ցուցակի 5-րդ համարի թեկնածու Միքայել Նահապետյանը։

Նրա խոսքով՝ կուսակցության նպատակը ոչ թե պատգամավոր դառնալն է, այլ իրենց առաջ քաշած ռեֆորմները կյանքի կոչելը։ Ըստ Նահապետյանի՝ ցուցակի անդամների հիմնական խնդիրը կլինի Ազգային Ժողով (ԱԺ) անցնելու դեպքում քվեարկել իրենց առաջ քաշած 3 օրենքների փոփոխությանը՝ ապահովելով արտահերթ ընտրությունների նշանակումը։

ՀՀ ընտրական օրենսդրության համաձայն՝ քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու նախընտրական ցուցակներում պետք է ունենան նվազագույնը 80, իսկ առավելագույնը՝ 300 թեկնածու։ Քաղաքական ուժի գրանցումից հետո այլևս էական նշանակություն չի ունենում, թե քանի թեկնածու ինքնաբացարկ է հայտնում։ Ինքնաբացարկները չեն կարող հիմք հանդիսանալ քաղաքական ուժի գրանցումը անվավեր ճանաչելու համար։

Tags:
Share:

Առնչվող գրառում