Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱրարատի մարզում գործարանի աշխատակիցների զգուշությամբ կատարած գործողությունների շնորհիվ կանխարգելվեց հնարավոր ողբերգություն

Արարատի մարզում գործարանի աշխատակիցների զգուշությամբ կատարած գործողությունների շնորհիվ կանխարգելվեց հնարավոր ողբերգություն

Արարատի մարզում գործող «ՋԹԲ-ՍԹԻԼ» մետաղաձուլական գործարանի աշխատակիցների բացառիկ զգուշությունն ու պատասխանատվությունը վերջին ամիսներին կայուն կերպով ապահովում են գործարանի անվտանգությունը։

Գործարանի ղեկավարության կողմից սահմանված պարտադիր կանոնի շնորհիվ, որը պահանջում է բոլոր բեռնատարների և դրանցով տեղափոխվող երկաթե ջարդոնների մանրակրկիտ զննում, վերջին շաբաթներին հնարավոր եղավ կանխել ողբերգական դեպք։

Գործարանի աշխատակիցները բեռնատարի մեջ հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ և հակատանկային արկեր։ Թեև մասնագետների կարծիքով այս զինատեսակները առանձին-առանձին վտանգավոր չեն, եթե դրանք անտեսանելի լինեին և տեղադրվեին հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը կլիներ անխուսափելի։ Այդ պայթյունի հետևանքները կզգան ոչ միայն գործարանը, այլև հարակից բնակավայրերը՝ Արարատ քաղաքի Զոդ, Սուրենավան և Երասխ գյուղերը։

Հայտնաբերված զինատեսակների մասին տեղեկությունը անհապաղ փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին և ՀՀ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Դեպքի վայր ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորները։

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Ոստիկանությունը աշխատում է մի քանի վարկածի ուղղությամբ, որոնցից մեկը նաև գործարանը պայթեցնելու կամ նախազգուշացում ուղարկելու փորձի մասին է։

Գործարանի ղեկավարությունը հայտնում է, որ գործարան մտնող բոլոր բեռնատարների շարժը տեսանկարահանվում է՝ որպես լրացուցիչ անվտանգության միջոց։

Tags:
Share:

Առնչվող գրառում