Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԾաղիկ աճեցնող ջերմոցատերերն իշխանական սպառնալիքներ են ստանում

Ծաղիկ աճեցնող ջերմոցատերերն իշխանական սպառնալիքներ են ստանում

Հայաստանում ծաղիկներ աճեցնող մի քանի ջերմոցատերեր հայտնվել են անհանգստության մեջ՝ իշխանական օղակներից ստացված սպառնալիքների պատճառով։

Նրանց ասվել է, որ եթե հրապարակավ քննադատեն իշխանություններին, կամ հարցազրույցներ տան, որտեղ կնշեն, թե եվրոպական շուկան դեռ չի կարողացել լիովին փոխարինել ռուսական շուկային, եւ որ ծաղիկ վաճառելը դարձել է խնդիր, ապա նրանց համար եվրոպական շուկան, որպես պատիժ, կփակվի։

Այս սպառնալիքները հիմնական պատճառն են այն, որ որոշ ջերմոցատերեր ստիպված են լինում կեղծիքներ տարածել՝ պնդելով, թե կարողացել են ծաղիկներ արտահանել Եվրոպա, եւ ամեն ինչ լավ է։ Սակայն նրանք չեն նշում, թե խոսքը քանի՞ ծաղիկի մասին է, քանի որ իրականում խոշոր ծավալների արտահանում դեռ չի իրականացվել։ Փաստացի, միայն փոքր քանակությամբ ծաղիկներ են ուղարկվել որպես փորձանմուշներ մի քանի երկիր։

Ջերմոցատերերից մեկը նշեց, որ նրանք տեւական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն այժմ իրենց համբերության բաժակը լցվել է։ Նրանք հասկացել են, որ իրենց խաբում են, եւ որոշել են լռել չի կարող։

Այս իրավիճակը ստեղծվել է այն պահից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է ծաղիկների ներմուծումը, եւ հայկական կառավարությունը խոստացել է, որ Եվրոպան կկարողանա լիովին փոխարինել ռուսական շուկային։ Սակայն այս խոստումը դեռ չի կատարվել, եւ ջերմոցատերերը մնում են անորոշության եւ ֆինանսական դժվարությունների մեջ։

Tags:
Share:

Առնչվող գրառում