Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԵվրամիության «ժողովրդավարությունը» և Հայաստանը

Եվրամիության «ժողովրդավարությունը» և Հայաստանը

Եթե Եվրամիությունն իսկապես լիներ ժողովրդավարական սկզբունքների և արժեքների կրող, ապա այն պարտավոր կլիներ ստիպել Հայաստանի իշխանություններին վերաքվեարկություն իրականացնել ընտրության արդյունքները չեղարկված երեք ընտրատեղամասում։

Ինչու՞։ Քանի որ, նախ, դրանով չեղարկվել է այդ տեղամասում քվեարկած՝ Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Ընդ որում, մեկում ընդհանրապես ընտրատարածքային հանձնաժողովի մեղքով, որը տեղ չէր հասցրել 8 համարի քվեաթերթիկները։ Երկրորդ, վարչական դատարանը վերաքվեարկությունը գնահատել էր որպես անհրաժեշտություն։ Երրորդ, մնացած երկու տեղամասում արդյունքների չեղարկման հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը զրկվել էր Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու իրավունքից։ Այսինքն, չեղարկումն ունեցել է էական ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա։ Ինչն, ըստ օրենսդրության, բավարար հիմք է վերաքվեարկություն անցկացնելու համար։

Բայց Եվրամիությունը, ինչպես հասկանում ենք, նման բան չի ստիպելու Հայաստանի վարչապետի աթոռին գամված, խայտառակ պարտության խորհրդանիշ անձին։ Որովհետև այդ են պահանջում Եվրամիության աշխարհաքաղաքական շահերը։ Այդ շահերը պահանջում են, որպեսզի պարտված Հայաստանի ղեկավարն ավարտին հասցնի պարտվողական և կապիտուլյացիոն խաղաղության գործընթացը թշնամի երկրի հետ։ Այն երկրի, որի բռնապետը Եվրամիության հուսալի գործընկերն է։

Իսկ ժողովրդավարությունը՞։ Չգիտեմ, երևի մի երևույթ էր, որ մնացել է անցյալում կամ էլ թողել են անորոշ ապագային։ Չնայած Ուկրաինայի դեպքում Եվրամիությունը դեմ է թե՛ պարտվողական ու կապիտուլյացիոն խաղաղությանը, և թե՛ Ռուսաստանի (ուշադրություն դարձրե՛ք՝ ավտորիտար և ոչ թե բռնատիրական) ղեկավարության հետ տնտեսական կապերը շարունակելուն։

Նախորդ դարի կեսերին ԱՄՆ ղեկավարության կողմից Նիկարագուայի դիկտատոր Անաստասիո Սոմոսային տրվել է հանրահայտ մի բնորոշում՝ «Նա գուցե շան որդի է, սակայն մերն է»։ Այդ արտահայտությունը վերագրվում է նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Ու դա ազնիվ էր, շատ ավելի ընդունելի, քան եթե այդ անձին ներկայացնեին որպես ժողովրդավար։ Այսօր Արևմուտքը և հատկապես Եվրոպան կիլոմետրերով հեռու են ազնիվ լինելուց։ Նրանց միասնական շահերը պահանջում են, որպեսզի բռնապետի վերածված նախկին ընդդիմադիր գործիչը շարունակի կառավարել Հայաստանը։ Եվ ընդունում են նրան որպես ժողովրդավարության պաշտպանի։ Թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ նրա կառավարման մեթոդները կիլոմետրերով հեռու են ժողովրդավարականից։ Միաժամանակ, թքած ունենալով այն հանգամանքի վրա, որ դրա արդյունքում Հայաստան պետությունը կորցնում է նախկինում առկա ինքնիշխանության՝ այսօր մնացած փշրանքները։ Եվ բռնել է ժամանակավորապես ինքնավար «արևմտյան ադրբեջանի» կամ թուրքական վիլայեթի վերածվելու ճանապարհը։

Եվրամիությունը ոչ միայն ազնիվ չէ, այն նաև ձեռ է առնում մեր ժողովրդին։ Մեջբերենք ԵՄ ընդլայնման հարցերով «նախարար» Մարթա Կոսի խոսքը. «ԵՄ-ն հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ … Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։ Խոսքն օգնության մասին է, որի ծավալն էլ ընդամենը 34 միլիոն եվրո է։ Այնինչ, ՀՀ Կենտրոնական բանկի հաշվարկներով, գյուղմթերքի՝ դեպի ՌԴ արտահանման կասեցումը կազմելու է ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Գնային առումով այն կկազմի 420-470 մլն ԱՄՆ դոլար։

ԵՄ «վարչապետ» ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ ցուցադրաբար հայտարարել էր, թե առաջին օգնությունն արդեն տրամադրվել է՝ 10 հազար ծաղիկ ուղարկվել է Լատվիա։ Պատկերացնու՞ւմ եք՝ տարեկան 50-70 միլիոն ծաղիկ էր գնում Ռուսաստան։ Իսկ դրանք խոսում են առաջընթացի մասին՝ 10 հազար ծաղիկ ընդունենով ԵՄ երկրներից մեկում։

Ցուցադրական և իրականում կեղծ «առաջընթացն» Ամստերդամի (Նիդերլանդներ) ծաղկային բորսայում գրանցվելու՝ Հայաստանին տրված հնարավորությունն է։ Գործարարությունից հեռու մարդը դժվար թե իմանա, թե տվյալ դեպքում որտեղ է թաքնված նենգությունը։ Ասեմ՝ ծաղիկների տեսքի, որակի և գործընթացի թղթատարության առումով եվրոպական խիստ պահանջներ

Tags:
Share:

Առնչվող գրառում