Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) ճանաչում են ընտրություններից դժգոհության մի ապացույց՝ փողոցային պայքարը։ ՔՊ առաջնորդը հեգնում ու հրահրում էր ընդդիմությանը՝ բացատրելով, թե եթե ընտրությունները կեղծվել են, «ինչի՞ եք վեր ընգել ձեր տներում, ինչի՞ փողոցում չեք»։
Իսկ առողջապահության նախարարը Հանրապետության հրապարակից լայվ է մտնում ու ծաղրում, թե՝ փորձեցի ընդդիմադիրներին գտնել, չհաջողվեց։ Իհարկե, ընտրությունների արդյունքներից դժգոհության ձեւերից մեկը նաեւ փողոց դուրս գալն է՝ հանրահավաքային պայքարով հանրային բողոք հայտնելը։ Բայց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այնպես է վարկաբեկել փողոցային պայքարը, իր գործունեությամբ ապացուցել, որ փողոցից եկած իշխանությունն ավելի վատն է, քան տարեցտարի վերարտադրվողը, այնքան է կոտրել հավատը փողոց փակելու ու հանրահավաքներ անելու գործիքակազմի նկատմամբ, որ զարմանալի չէ հանրության այս պասիվությունը։
Բայց դժգոհության այլ եղանակներ էլ կան։
Օրինակ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն 740 հազար ձայն էր ստացել՝ ավելի շատ, քան այսօր ՔՊ-ն։ Մարդիկ անասելի դժգոհ էին, բայց միայն մեկ տարի անց դուրս եկան փողոց։ Ավելին՝ 2017-ին ընտրությունների արդյունքներից դժգոհ չէին անգամ Նիկոլ Փաշինյանն ու նրա «Ելք» դաշինքը, որոնք 8 տոկոս ձայն էին ստացել ու դարձել էին ԱԺ ամենափոքր խմբակցությունը։ Եվ չնայած մշտապես խոսում է այդ ընտրությունների կեղծված լինելու մասին, անգամ Սահմանադրական դատարան չդիմեցին։
Իսկ երեկ՝ ընտրություններին մասնակցած 18 ուժից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան, եւ դա է արդյունքներից դժգոհ լինելու, դրանց կեղծված լինելու գլխավոր ցուցիչը։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա մեր 40-ամյա պատմության մեջ չէր եղել դեպք, որ մի ամբողջ ուժի ապօրինաբար դուրս թողնեին խորհրդարանից։
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե…
Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին ք…
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո…
ՆԳՆ Արփինե Սարգսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։ Սա…

