«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումը, որով ամփոփվել են Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Այս պահանջը դիմումի տեսքով ներկայացվել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կողմից։ Ըստ դաշինքի՝ ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել զանգվածային և կազմակերպված ընտրախախտումներ, որոնք կազմակերպվել են իշխանությունների կողմից։
«Ուժեղ Հայաստան»-ը Սահմանադրական դատարանից պահանջում է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

