Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՊետք չէ քննարկել մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը

Պետք չէ քննարկել մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը

Իմ կարծիքով, ընդդիմության համար առավելագույն կարևորությունն ունի քվեների պաշտպանության և ԲՀԿ-ի աջակցության վրա կենտրոնանալը, քանի որ այս պահին մեր հաղթանակը գողացել են։ Փոխանակ այդ հարցի վրա կենտրոնանալու՝ քնարկում են մանդատների հարցը, ինչը պառակտում է մտցնում թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հանրության շրջանում։

Իրականում, Կենտրական ընտրական հանձնաժողովը կեղծել է տվյալները։ Այս կեղծումը սկսվեց ժամը 02.00-ին, երբ, ընդամենը 15% քվեաթերթիկների մշակված լինելու պայմաններում, կուսակցություններից մեկը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Այդ պահին, իմ կարծիքով, բոլոր ուժերը, ոչ միայն ավանդական դիմադրության, այլև մյուսները, պետք է միասնաբար հավաքվեին իրենց շտաբերում, պահանջեին պատասխան և փորձեին հեռացնել այդ անօրինական գործողությունները։

Այս իրավիճակը ավելի է բարդանում այն հանգամանքով, որ exit poll-երը ցույց էին տվել, որ ՔՊ-ն պարտվում է։ Բայց, հանկարծ, ժամը 02.00-ից հետո արդյունքների գրանցման օրինաչափությունը փոխվեց։ Օրինաչափությունը այն էր, որ առնվազն 3 ուժեր, այդ թվում՝ Թաթոյանը, անցնում էին ՔՊ-ի նախագահին։ Եթե այդ ժամանակ մի շանս բաց թողնվեր, ապա մենք հասանք այն կետին, որ ԲՀԿ-ի վրա են խաղում՝ չթողնելու համար ԱԺ-ում։

Այս պահին մտածում են՝ ԲՀԿ-ն անցնի, թե չանցնի, և այդ պարագայում, երբ մենք հաղթել ենք։ Բոլորս պետք է զբաղվեինք ԲՀԿ-ի հարցերով։ Ինչպես պարզվեց, ԿԸՀ-ն իր համար հանգիստ նստած է, իսկ մենք պետք է պայքարենք 18 հազար հոգանոց գաղտնի ցուցակի դեմ։ Պատկերացնո՞ւմ եք, հաջորդ ընտրություններին կարող են միլիոն հոգանոց գաղտնի ցուցակ բերել, քանի որ այդ ցուցակը որևէ ձևով չի կարգավորված։

Այս ամենի ֆոնին, փոխանակ գողացված հաղթանակը հետ բերելու համար միասնական պայքարի, մենք քնարկում ենք մանդատների հարցը։ Դա պառակտում է մեր շարքերը։ Կարծիքները տարբերվելու են, և մարդիկ կսկսեն վիճել։ Բայց, եթե մենք չենք գնում մեր հաղթանակը գողանալու համար միասնաբար պայքարելու, ապա այնքան իջեցնում ենք նշաձողը, այնքան ավելի շատ ենք պառակտվում։

Այս պահին անհրաժեշտ է ԿԸՀ-ից պահանջել 18 հազար անձի գաղտնի ցուցակը, որը կարգավորված չէ որևէ իրավական ակտերով։ Այս ցուցակը, փաստորեն, մի տոկոսից ավել է, և այն նոր հասկացություն է բերում ընտրությունների մեջ։ Պետք է բացատրել բոլորին, որ ընտրությունները կեղծված են, գողացված են, և չտխրել, չընկճվել ամեն քվեի համար։

Tags:
Share:

Առնչվող գրառում