Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստանի իշխանափոխության անհնարինությունը

Հայաստանի իշխանափոխության անհնարինությունը

Հայ ժողովուրդը, թվում է, չի կարողացել ճեղքել անարդար, կեղծված ընտրությունների շղթան, որը խոչընդոտում է մեկ անգամ արդար ընտրությամբ իշխանափոխություն իրականացնել։ Այն, ինչ շատ ազգերի բազմիցս հաջողվել է, եւ ինչի արդյունքում պետությունները զարգանում են, մենք չենք կարողացել հասնել։

Այս իրավիճակը կարելի էր խուսափել, եթե պատմության որոշ կետերում որոշ քաղաքական գործիչներ իրենց մեջ ուժ գտած լինեին։ Եթե 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը թույլ չտար իր թիմակիցներին կեղծիքներ անել, եթե Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին նախագահի պաշտոնում չառաջադրվեր՝ ենթարկվելով Սահմանադրության պահանջին, եթե Սերժ Սարգսյանը 2008 թվականի ընտրությունների արդյունքում խաղաղ զիջեր իր տեղը Տեր-Պետրոսյանին, իսկ 2015 թվականին Սահմանադրությունը չփոխեր կամ գոնե 2018 թվականին իշխանությունը հանձներ Կարեն Կարապետյանին, մենք այսօր չէինք ունենա Նիկոլ-վարչապետ եւ չէինք ունենա 2026 թվականի այս խայտառակ ընտրությունները։

Երկրի ղեկավարի աթոռը մեր երկրում, իհարկե, շատ արագ է մարդուն փչացնում։ Որքան էլ նա գիտական շրջանակներից սերված լինի, պատերազմի բովով անցած լինի, ժողովրդի կողմից ընտրված լինի, բազում խոստումներ ու երդումներ տված լինի՝ թե ընտրությունները չեմ կեղծելու, երբ գալիս է ընտրվելու պահը, իշխանություն ունեցող անձը կորցնում է բարոյականությունն ու չափի զգացումը, պարկեշտությունն ու պետության հանդեպ հարգանքը։ Մնում է միայն մի անզուսպ ցանկություն՝ ամեն գնով վերընտրվելու։

Իշխանությունը կորցնելու վախը նրան մղում է ամենաստոր արարքների ու մեղքերի։ Այնպես, որ նրանից ազատվելու համար հանրությունը սկսում է պատեպատ խփվել, անօրինական ճանապարհներ փնտրել, անիծել ու Աստծո պատիժ երազել՝ աթոռից կառչած էակի համար։

Tags:
Share:

Առնչվող գրառում