Իմ քարոզչական մարտակերպը, որը 2018 թվականին ինձ հաջողություն էր բերել, իմ էությանը ավելի բնական է, քան զսպվածության և վեհանձնության ճանապարհը։ Ես ընտրեցի այլ ճանապարհ՝ պատժի, ճնշումների և վրեժի դաշտը, որը դարձեցի իմ նախընտրական քարոզարշավի հիմնական առանցքը։
Որքան էլ տարօրինակ հնչի, ինքն էլ ինձ համարում եմ ամենաանկարգը։ Ութ տարի առաջ ես իշխանության եկա վրեժի տրամաբանությամբ։ Իմ առաջին քայլերն էին «թալանչի նախկիններին» իշխանությունից հեռացնելը՝ խոստանալով հատիկ առ հատիկ ետ բերել «թալանածը» և բաժանել իմ հակառակորդներին։ Իմ հիմնական գործիքը ժողովրդի անունից խոսելն էր՝ նրա հույզերի լարերին խաղալը, նրան հիպնոսացնելը և իմ կամքին հպատակեցնելը։ Այս հմտությունը ինձ ամենալավն էր հաջողվում դեռ 2018 թվականի «երանելի» օրերին, երբ «հպարտ քաղաքացիներին» մատների վրա խաղացնելը թվում էր այնքան հեշտ։
Հիմա, երբ իմ վարկանիշը նեղանում է, ես դիմում եմ այս հին, բարի ժամանակների փորձված հնարքներին։ Բայց 8 տարում ժամանակներն ու բարքերը փոխվել են, և այլևս «նոր գինին հին տիկերում չի պահի»։ Ինքն եմ խոստովանել, որ «եթե պարտվեմ առաջիկա ընտրություններում, ժողովուրդն ինձ կհոշոտի»։ Իհարկե, ես լավագույնս գիտեմ, թե որքան չարիք եմ գործել այս ութ տարիների ընթացքում և ինչպիսի ծայրահեղ պատժի եմ արժանի։ Հետևաբար՝ վերընտրվելու համար պատրաստ եմ ամեն ստոր միջոցի՝ ընդհուպ՝ արյունահեղության։
Իմ քարոզչական պաստառը վնասելու համար օրերս մի երիտասարդի ինքնասպանության հասցրին իմ իրավապահները և հոգեբույժները։ Մարդու կյանքը իմ համար զրո արժեք ունի, ինչում ես քանիցե՛ս համոզվել եմ։ Դատական նիստում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, իսկ ավելի վաղ պահածոյի գողության կեղծ մեղադրանքով «շարքից հանեցին» մեկ այլ Գրիգորյանի՝ գեներալ Մանվելի։ Իսկ այն, որ գիտակցված մահվան են տարվել (ըստ ինքնախոստովանության) վերարտադրողական տարիքի շուրջ 5 հազար երիտասարդ և խեղվել ավելի քան 10 հազարը՝ 44-օրյա պատերազմի ամենաահավոր ողբերգությունն է։
Իմ իշխանությունը, եթե հնար ունենար, չէր խնայի անգամ ընտրապայքարի ճակատի՝ իմ համար խիստ «վտանգավոր» ընդդիմադիր եռյակի կյանքը, որի նախընտրական քարոզարշավի ամեն մի օրը ես վերածում եմ դժոխքի՝ տարատեսակ լուտանքներ ու սպառնալիքներ տեղալով ԲՀԿ-ի, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների առաջնորդների վրա։
Իմ բառապաշարը վաղուց դուրս է պետական գործչին վայել հռետորաբանության սահմաններից։ Այն առավելապես հիշեցնում է փողոցային հաշվեհարդարի լեզու, որտեղ քաղաքական հակառակորդն ընկալվում է «ոչնչացման ենթակա թիրախ»։ Դատեք ինքներդ։ «Կալուգացի օլիգարխի, մյուսների լակոտները ո՞ւր են եղել պատերազմի ժամանակ, ձեզ դրել եք «Ալֆա-սամեցի» տեղը, կկտրեմ, արա, դուք տանը վափշե ինչի՞ մասին եք խոսում, արա՛, սեքսի դասե՞ր եք տալիս, արա՛, կկըզացնեմ ձեզ, արա…»։ Ես սպառնում եմ մեծ բարեգործ և գործարար Սամվել Կարապետյանին «մինչեւ տարեվերջ նրան բոմժ դարձնել», իսկ Ծառուկյանին՝ «չոքացնել»։ Քոչարյանի «հասանելիքը» ևս, որ ամենասպառնալիցն է, չի մոռացել՝ ժողովուրդի անունից խոստանալով. «հունիսի 7-ին ժողովուրդը քեզ կըզացնելու ա ու տանելու ա քրեակատարողական հիմնարկ… կամ՝ եթե ժողովուրդը պահանջի, ես քեզ կոչնչացնեմ…»։ Ինչե՛ր ասես, որ դուրս չի տա վախերի, քաղաքական անապահովության, մոտալուտ պաշտոնանկության դառն զգացողություններով ապրող, ինքնատիրապետումն իսպառ կորցրած եթիմը։

