Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԻ՞նչ է պետք Հայաստանին՝ ոչ թե «դուխով» վարչապետ, այլ ընտրություններ

Ի՞նչ է պետք Հայաստանին՝ ոչ թե «դուխով» վարչապետ, այլ ընտրություններ

Մինչև վերջին օրերին իշխանության գագաթնակետում գտնվող անձի «դուխով»-ի մասին հայտարարությունները, ես կարծում էի, որ Հայաստանը կարող է դառնալ եվրոպական տիպի պետություն՝ մնալով ԵԱՏՄ-ում։ Սակայն պարզվեց, որ «դուխովն» ընդամենը գլխարկ էր, իսկ իրեն՝ իշխանության գագաթնակետում գտնվող անձը՝ գեղեցիկ շուստրի էր, որը վախկոտ էր։

Գեղեցիկ շուստրի, քանի որ, ինչպես նա ինքն է խոստովանել, որոշակի հարցեր լուծելու նպատակով իրեն գժի տեղ էր դնում եվրասիական ղեկավարների հետ շփումներում։ Նրա վախկոտ լինելուն առաջին անգամ բախվեցինք՝ երբ 44-օրյա պատերազմում ապրած խայտառակ պարտությունից հետո նա բունկերում թաքնված հաթաթա էր տալիս երբեմնի սիրելի ժողովրդի հասցեին։

Ինչ մնում է հզորին և մեծարգոյին, ապա առաջին մակդիրով նրան դիմում է անուղեղ զանգվածը, իսկ երկրորդով՝ իրենից կախում ունեցող և բարձր աշխատավարձ-պարգևավճարով գնված անհայրենիք տականքը։ Որևէ այլ բնութագիր տալ այդ մարդկանց խմբին անհնար է, որոնք, գիտակցելով հանդերձ, որ իրենց «մեծարգո» պետությունը ուղիղ գծով տանում է կործանման, ծառայում են նրան՝ հանուն փողի ու իշխանության։

Մնաց եվրոպական տիպի պետությունը։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող՝ վերը նկարագրված անձին ամեն կերպ աջակցող Եվրոպան չի կարող լինել մեր երազանքների հանգրվանը։ ՀՀ երրորդ՝ իմ կողմից չսիրված, նախագահի աչքի փուշը նկատող Եվրամիությունը և առանձին երկրների ղեկավարությունը չեն ցանկանում նկատել իրենց կողմից «համարձակ» հորջորջված վարչապետի աչքի գերանը։ Նրանք չեն ցանկանում նկատել, որ նրա վարչապետության օրոք Հայաստանը ոչ թե դարձել է ժողովրդավարության բաստիոն, այլ բռնել է բռնապետության վերածվելու ճանապարհը։ Եվ ինչպես նախընտրական իրադարձություններն են վկայում, անշեղորեն ընթանում է դեպի այդ նպատակը։

Հասկանալի է, որ ՀՀ վարչապետ կոչեցյալը, նախ, եվրոպացիներին ազատել է երեք տասնամյակ տևած ղարաբաղյան գլխացավանքից։ Ապա, սեփական, բառիս բուն իմաստով, պետությանը համառորեն թշնամի է դարձնում աշխարհի գերտերություններից մեկին։ Որի դեմ, առանց որևէ հաջողության, չորսուկես տարի պատերազմում է ողջ արևմտյան աշխարհը։ Եթե որևէ մեկը կասկածում է, որ Ռուսաստանը գերտերություն է, թող մի փոքր զոռ տա ուղեղին։ Եվ հասկանա, թե ինչպես է ստացվել, որ աշխարհի տեխնոլոգիապես զարգացած 51 պետության դեմ այդքան տարի պատերազմող Ռուսաստանը ոչ թե պարտվում է, ինչպես իրենք են երազում, այլ հաղթանակներ է արձանագրում։

Գանք մեր բազմաչարչար ժողովրդին։ Բազմաթիվ գրագետ վերլուծաբաններ ընդդիմությանը խորհուրդ են տալիս գնալ դեպի ժողովուրդը։ Լուսավորել այդ մարդկանց, բացել նրանց աչքերը և համոզել, որպեսզի, նախ, մասնակցեն ընտրություններին։ Եվ երկրորդ, իրենց ձայնը տան հայրենասիրական ուժերին, այն է՝ ընդդիմությանը։ Խելացի խորհուրդ է, հաճախ ես էլ եմ միանում այդ խորհրդատուներին։ Իսկ երբ մտածում եմ, թե տեխնոլոգիական այս դարում ինչու հայ մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ուղեղս կախում է։ Ճիշտ այնպես, ինչպես երկար աշխատելուց հետո երբեմն կախվում է համակարգիչը։

Իսկապես, եթե մարդուն ընձեռնված է իր քվեով իշխանություն ձևավորել, ու դրա համար ընդամենը անհրաժեշտ է հանգստյան օրով տնից դուրս գալ, քայլել (±) 10 րոպե, մի այդքան էլ սպասել ընտրատեղամասում կամ չսպասել ոչ մի րոպե, քվեարկել ու վերադառնալ տուն կամ շենքի բակ, ի՞նչ դժվար է դա անելը։ Այն էլ ոչ թե ամեն օր, այլ մի քանի տարին մեկ անգամ։ Իսկ ընտրություններին մասնակցելն էլ անհրաժեշտ է, որպեսզի հաջորդ հինգ տարին կրկին չասեն, թե «խեղճ հարիֆն ի՞նչ կարող էր աներ»։

Tags:
Share:

Առնչվող գրառում