Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններ«Ուժեղ Հայաստանը» կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը՝ սահմանափակելով ադրբեջանցիների ներգրավումը

«Ուժեղ Հայաստանը» կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը՝ սահմանափակելով ադրբեջանցիների ներգրավումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը, եթե հաջողի հասնել իշխանության, կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու և երկրում ադրբեջանցիների ներգրավումը սահմանափակելու համար։

Նրա խոսքով՝ վերջին շրջանակներում նկատվել է, որ որոշ շրջանակներ փորձել են մեղմել կամ հերքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախկին հայտարարությունը, թե շուրջ 300 հազար ադրբեջանցի ցանկանում են վերադառնալ իրենց «հայրենիք»։ Սա, ըստ Կարապետյանի, առաջացրել է դժգոհություն ադրբեջանական իշխանությունների մոտ և կարող է հետագայում վերածվել ավելի լուրջ զարգացումների։

Դաշինքի առաջնորդը նշել է, որ արդեն իսկ կան մտահոգություններ, թե ինչպես են ադրբեջանցիները տարբեր եղանակներով փորձում ներգրավվել Հայաստանում՝ ձեռք բերելով անշարժ գույք և հողատարածքներ։

«Ուժեղ Հայաստանը» պլանավորում է ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կսահմանափակվի ադրբեջանցիների կողմից Հայաստանում հողերի և բնակարանների ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև նվիրատվությունների ստացումը։

«Ադրբեջանցիներին պիտի արգելվի Հայաստանում հողեր և տներ գնել», — ընդգծել է Սամվել Կարապետյանը։

Նա նաև հայտարարել է, որ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսվում է հավաք, որի ընթացքում կհնչի համապատասխան պահանջը։

Tags:
Share:

Առնչվող գրառում