Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՊաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթի հարուցման դիմում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթի հարուցման դիմում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Այսօր ես պաշտոնապես դիմել եմ Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման դեպքի վերաբերյալ։

Իմ դիմումը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի ժամանակ կատարված վիրավորողական արտահայտություններին։ Փաշինյանը գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև հնչեցրել է անթաքույց բռնության կոչեր և սպառնալիքներ՝ ուղղված իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։

Դիմումի առաջին և վերջին էջերը կցված են։ Ես հետևողականորեն կհետևեմ դիմումի ընթացքին՝ ապահովելու համար, որ այն ստանա պատշաճ իրավական գնահատական։

Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է։

Tags:
Share:

Առնչվող գրառում