Ապրիլի 11-ի երեկոյան, ժամը 22։42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է զանգահարություն՝ Իջևան քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհի մասին։
Դեպքի վայր է անմիջապես մեկնել ՆԳՆ Փրկարարական ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վալանսի փողոցում գտնվող շենքի տանիքում։ Հրդեհի բարդության աստիճանը հայտարարվել է «1 Բիս»։
Դեպքի վայր են մեկնել նաև մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Փրկարարական ուժերը հրդեհը մեկուսացրել են ապրիլի 11-ի 23։35-ին։ Հրդեհը մարվել է ապրիլի 12-ի 00։30-ին։
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է շենքի տանիքի փայտե կառուցվածքը՝ մոտ 150 քառակուսի մետր մակերեսով։ Փրկարարները հաջողությամբ տարհանել են շենքում բնակվող 25 բնակչուհու։

