Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԴավիթ Մինասյանի առողջական վիճակը՝ փակ գանգուղեղային տրավմայի հետևանքով

Դավիթ Մինասյանի առողջական վիճակը՝ փակ գանգուղեղային տրավմայի հետևանքով

Ինչպես հայտնի դարձավ, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։

Իմ հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, որ բժշկական հետազոտությունների արդյունքում Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա և ուղեղի ցնցում։

«Բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։ Այնինչ այդ օրը եկեղեցում Դավիթն ընդամենը մասնակցում էր պատարագի»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ փաստաբանները արդեն ստացել են Դավիթ Մինասյանի առողջական վիճակը փաստող բժշկական փաստաթղթերը և դրանք ուղարկել են վերաքննիչ քրեական դատարան։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը, ինչպես նաև նրա եղբայր Միքայել Մինասյանը և հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել են մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Դավիթ Մինասյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա առողջական վիճակի վատթարացման հետ կապված հանգամանքները ներկայացվել են դատարան։

Tags:
Share:

Առնչվող գրառում