Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստանում բացվեց Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

Հայաստանում բացվեց Էստոնիայի առաջին ռեզիդենտ դեսպանությունը

Ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցավ Էստոնիայի Հանրապետության առաջին ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Այս նշանակալի իրադարձությունը տեղի ունեցավ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում շնորհավորեց երկու երկրների ժողովուրդներին՝ նշելով, որ այս քայլը հայկական-էստոնական հարաբերությունների զարգացման և ամրապնդման կարևոր հանգրվան է։ Նա ընդգծեց, որ Էստոնիայի կառավարության և անձամբ նախարար Ցահքնայի որոշումը հանձնառություն է ցույց տալու Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման և Հայաստանի ժողովրդավարությանը, ազատությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում։

Նախարար Միրզոյանը նաև նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում էստոնական կողմը միշտ աջակցել է հայկական կողմի առաջնահերթությունները և խնդիրները։

Իր հերթին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան նշեց, որ Էստոնիան, փոքր պետություն լինելով, ցանկանում է լինել Հայաստանի հավատարիմ ընկեր և աջակցել երկրին դեպի խաղաղություն, եվրոպական արժեքներ և բարեկեցություն։ Նա հավաստիացրեց, որ Էստոնիան կմնա Հայաստանի լավագույն ընկերներից մեկը՝ ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։

Ցահքնան նաև հավելեց, որ այսօրվա իր այցի շրջանակում մեկնարկել են կիբերանվտանգության գործնական վարժանքներ և բիզնես ծրագիր՝ հայկական ընկերությունների համար նոր շուկաներ գտնելու նպատակով։

Արարողության ընթացքում նախարար Ցահքնան նաև շնորհավորեց Հայաստանը՝ նշելով, որ երկիրը պատմական որոշումներ է կայացնում, որոնք ազդում են ոչ միայն իրեն, այլև տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի վրա։

Tags:
Share:

Առնչվող գրառում