Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ

Հայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղական ժամանակով ապրիլի 9-ի 22:44-ին գրանցվել է երկրաշարժ։

Ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք։ Երկրաշարժի էպիկենտրոնի գեոգրաֆիկական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44․00⁰։

Ստորգետնյա ցնցման օջախը գտնվում էր 10 կմ խորությամբ։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.3։ Էպիկենտրոնային գոտում այն զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումը զգացվել է նաև Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Նորամուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Tags:
Share:

Առնչվող գրառում