Այսօրվա մամուլի ասուզրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք դրականորեն տրամադրված են Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցությանը։
Նրա խոսքով՝ երկու երկրներին միավորում են բազմաթիվ տարրեր, այդ թվում՝ պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ։ Նա նաև նշեց, որ Ռուսաստանում ապրում է 2 միլիոնանոց հայկական սփյուռք։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ընթացող գործընթացներին, և մեր կողմից ակնկալում ենք, որ ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությանը։ Սա ոչ թե ներքին գործերին միջամտելու փորձ է, այլ ապահովելու այն քաղաքացիների իրավունքը, որոնք, որոշ հանգամանքների արդյունքում, կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ կապերի ամրապնդմանը, որպեսզի նրանք կարողանան իրենց կամքը արտահայտել ազատ և ժողովրդավարական եղանակով», — նշեց Զախարովան։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը նման քաղաքական ուժերի համար ոչ թե պարզապես բիզնես նախագիծ է, այլ պատմական էության անբաժանելի մաս, որը հիմնված է այն կապերի վրա, որոնք չի կարելի պարզապես խզել կամ հրաժարվել դրանցից։
Այս հայտարարությունը հնչեց Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի ապրիլի սկզբի հանդիպումից և դրան հաջորդած զրույցից հետո։

