Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը վերջապես գտավ ելքը այն իրավիճակից, որի մեջ ինքն իրեն դրել էր՝ ներքաշվելով Իրանի դեմ պատերազմական արկածախնդրության մեջ։ Ամբողջական քաղաքակրթություն կործանելու սպառնալիքը նրան անհրաժեշտ էր որպես քողարկում՝ մարտադաշտից հեռանալու համար։
Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ անուղղակի բանակցությունները, որոնք վերջին շրջանում ընթանում էին միջնորդների՝ նախեւառաջ Պակիստանի եւ նրա թիկունքում կանգնած Չինաստանի միջոցով, հանգեցրին կրակի դադարեցման համաձայնության։
Թրամփը կարող է պնդել, թե իրանցիները վախեցան իր սպառնալիքներից, բայց իրականում կրակի դադարեցումն այն պայմաններում, երբ Հորմուզի նեղուցը մնում է Իրանի վերահսկողության ներքո, փաստում է, որ Թեհրանը չի նահանջել՝ ի տարբերություն Վաշինգտոնի։
Դժվար է ակնկալել Թրամփի խոստացած «ոսկե դարի» մեկնարկը առաջիկա բանակցությունների արդյունքում, սակայն անցած պատերազմի նախնական արդյունքներն արդեն կարելի է ամփոփել։

