Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԱզգային Ժողովը պարտադիր է դարձրեց արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության մակնշումը հեռարձակման ժամանակ

Ազգային Ժողովը պարտադիր է դարձրեց արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության մակնշումը հեռարձակման ժամանակ

Արտահերթ նիստում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է օրենսդրական նախագիծ, որի համաձայն հեռարձակողները պարտավոր կլինեն մակնշել արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված բովանդակությունը։

Քվեարկության արդյունքում 67 պատգամավոր կողմ են քվեարկել, մեկը դեմ է եղել, իսկ 6-ը ձեռնպահ մնացել։

Օրենքի կիրառման վերահսկողությունը և մշտադիտարկումը կիրականացնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Խախտումների դեպքում նախատեսվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով։

Նախագիծը ներկայացրել էր Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա նշել է, որ օրենսդրական փոփոխության հիմնական նպատակն է սինթետիկ կամ ԱԲ-ով ստեղծված հեռուստաբովանդակության նույնականացումն ու դրա մասին լսարանին հստակ տեղեկացնելը։

«Մենք ակնկալում ենք, որ տեսալսողական մեդիա ծառայություն մատուցող հեռարձակողները հեռուստաբովանդակությունը հեռարձակելիս պարտադիր կերպով կօգտագործեն համապատասխան լեյբլինգ, որի շնորհիվ բովանդակության վրա հստակորեն տեսանելի կլինի դրա արհեստական բանականությամբ ստեղծված լինելու հանգամանքը»,- պարզաբանել է նախարարը։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել լսարանի իրազեկվածությունը և խուսափել սինթետիկ բովանդակության հնարավոր ոչ ճշգրիտ կամ օրինազանց կիրառությունից։

Tags:
Share:

Առնչվող գրառում