Այս տարվա «Կոչումը կին. Ոսկե կոդ» մրցանակաբաշխությանը հատուկ պարգևատրում է ստացել «Մուլտի Ագրո» գիտաարտադարական կենտրոնի գլխավոր տնօրեն, Հայաստանի մեղվաբույծների ազգային ասոցիացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանը։ Նրան շնորհվեց «Մարդասիրության խորհրդանիշ» անվանակարգում «Անահիտ» մեդալը։
Այս մրցանակաբաշխությունը, որը կայանում է ամեն տարի, նպատակ ունի ընդգծելու և արժևորելու հայ կին ձեռնարկատերերի դերը, որոնք իրենց նվիրվածությամբ և արդյունավետ աշխատանքով զգալիորեն նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ռոզա Ծառուկյանի անձը, որպես հաջողակ ձեռնարկատեր և ոլորտի առաջատար, լավագույնս ներկայացնում է այս տարվա մրցանակաբաշխության հիմնական գաղափարը։

