Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի։ Այս հայտարարությունը նա արել է՝ մեկնաբանելով Թեհրանին տրված վերջնագրի ժամկետի լրանալը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «Էպիկական կատաղություն» անվանումը կրող ռազմական գործողության շրջանակներում Իրանի նկատմամբ անհավանական առաջընթաց է գրանցում։
««Էպիկական կատաղություն» գործողությունը… մենք անհավանական առաջընթաց ենք գրանցում դրա շրջանակներում։ Այնպիսի մակարդակով, որը ոչ ոք երբեք չի տեսել», — նշել է նախագահը։

