Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԵրևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը

Հայաստանում մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը մեծամասշտաբ միջոցառում է, որը հանդիսանում է երկրի միջազգային հեղինակության համար քաղաքական առավելագույն կարևորություն ունեցող իրադարձություն։ Այս մասին հայտարարվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացած հանդիպման ընթացքում, որտեղ քննարկվել են գագաթնաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերը։

Վարչապետը նշել է, որ այս միջոցառման պատշաճ մակարդակով կազմակերպման համար արդեն իսկ կատարվել է ահռելի աշխատանք։ Հանդիպման նպատակն էր գնահատել արդեն իրականացված աշխատանքները և սահմանել հետագա քայլերը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ այն մոտենում է իր եզրափակիչ փուլին։ Նա ընդգծել է, որ հանդիպման նպատակն է ներկայացնել արդեն կատարված աշխատանքները և ստանալ երկրի ղեկավարի դիտարկումները՝ աշխատանքները ամփոփելու համար։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են միջոցառման կոնցեպտի մշակման, հայեցակարգային պլանավորման, ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև լոգիստիկ ապահովման հետ կապված հարցերը։

Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով տարբեր ուղղություններով հետագա աշխատանքների շուրջ։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կատարված աշխատանքների ամփոփ զեկույցը։

Tags:
Share:

Առնչվող գրառում