Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՌուսաստանը ցանկանում է տեսնել Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին

Ռուսաստանը ցանկանում է տեսնել Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերի մասնակցությունը երկրում տեղի ունեցող ընտրություններին։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկնարկին։

«Ինչպես էլ ավարտվեն Հայաստանի ընտրությունները, մենք շարունակելու ենք տրամադրված լինել հարաբերությունների կառուցմանը»,- նշել է Պուտինը։

Անդրադառնալով Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունների զարգացմանը՝ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ այս հարցի շուրջ Հայաստանում ընթացող բանավեճը Մոսկվայում հանգիստ են ընկալում։ Նրա խոսքով՝ «ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնարին է»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Հանդիպման առաջարկը եղել է հայկական կողմից։ Թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէ։

Փաշինյանը նախորդ շաբաթ հպանցիկ խոսել էր իր այցի մասին՝ նշելով, որ այն նախատեսված է «մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար»։

Հայկական պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Tags:
Share:

Առնչվող գրառում