Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՓաշինյանի 8 տարին՝ զիջումների ցանկից մինչև «ավանտյուրա»

Փաշինյանի 8 տարին՝ զիջումների ցանկից մինչև «ավանտյուրա»

Վերջին շաբաթներ շուրջը լսվում է, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հերքում են ցանկացած զիջում կատարելու մեղադրանքը՝ հաճախ հեգնաբար հարցնելով՝ «Ի՞նչ ենք զիջել»։ Սակայն, որպեսզի հասկանանք այս հակասության ծագման պատճառը, անհրաժեշտ է վերլուծել Փաշինյանի կառավարման 8 տարին՝ ոչ թե մեր սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա, այլ՝ նրա կողմից սահմանված քաղաքական նշաձողերի հաջորդականությունը։

Այս 8 տարիների ընթացքում իրադարձությունները զարգացել են փուլային հանգրվաններով, որոնցից յուրաքանչյուրի ավարտին իշխանությունները հստակ նշաձող են սահմանել՝ փաստացի փոխարինելով նախորդը։

1-ին փուլ (2018-2020թ․․)՝ «Մենք ավելի մոտ ենք Ղարաբաղի ճանաչմանը»

2018 թվականի հեղափոխությունից հետո, վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ Փաշինյանը սահմանում է իր առաջին նշաձողերը՝ հիմնված «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի վրա։

Նշաձող 1: «Այսօր մենք ավելի մոտ ենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը, քան երբևէ»։
Նշաձող 2: «Բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից»։
Նշաձող 3: Պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո՝ «Եթե ՊՆ նախարարն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի աշխատանքից»։
Նշաձող 4: «Ով ուզում է կանգնել Ղարաբաղի կողքին, թող կանգնի մեր կողքին»։
Նշաձող 5: «Մեր ասելիքն ավելի լսելի է դարձել միջազգային հանրության կողմից»։
Նշաձող 6: «Եթե Ալիևը չի ցանկանում ուղիղ խոսել Ղարաբաղի հետ, ապա մնում է Ղարաբաղը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»։
Նշաձող 7: «Որ պահից Հայաստանը ուզենա շարունակել բանակցությունները Սերժ Սարգսյանի թողած պլանից, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի»։
Նշաձող 8: «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։

2-րդ փուլ (44-օրյա պատերազմ)՝ «Մենք ենք մեր խաղաղապահը»

Պատերազմի սկզբին իշխանությունների կողմից հնչող հիմնական ուղերձներն էին․

Նշաձող 1: «Մենք ենք մեր խաղաղապահը»։
Նշաձող 2: «Զինված ուժերն իրենց հաջողությունները պետք է զարգացնեն հակառակորդի տարածքում»։
Նշաձող 3: «Միակ ձևը՝ խաղաղություն պարտադրելն է»։

3-րդ փուլ (2021թ․․ նախընտրական)՝ «Արցախում կա՛ ապագա»

Պատերազմի արդյունքները՝ Շուշիի, Հադրութի և ԼՂԻՄ-ի հարակից շրջանների կորստը, 4000 մարդու զոհերը, Փաշինյանին հանգեցրին իր նշաձողի հերթական փոփոխությանը՝ վերընտրվելու համար։

Նշաձող 1: «Որպես վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ՈՂՋ պատասխանատվությունը»։
Նշաձող 2: «Հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառման արդյունքում։ ԼՂ հակամարտությունը սպասում է իր արդարացի կարգավորմանը»։
Նշաձող 3: «Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։
Նշաձող 4: «Պետք է դնենք ԼՂԻՄ-ի դեօկուպացիայի խնդիրը»։
Նշաձող 5: «Ես այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Ղարաբաղի հարցը մեր պատկերացումներին համապաստասխան լուծելու համար, քան թե դա գոյություն ուներ 4 տարի առաջ»։
Նշաձող 6: «Արցախում կա՛ ապագա»։

4-րդ փուլ (2021-2023թ․․)՝ «Արցախի վրա խաչ չենք քաշում»

Վերընտրվելուց հետո Փաշինյանը շարունակում է նշաձողի փոփոխությունը՝ հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի վրա։

Նշաձող 1: «Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա տեղի կունենա Ղարաբաղի շուրջ»։
Նշաձող 2: «Համաձայն չեմ այն տեսակետի հետ, թե մենք Արցախի վրա խաչ ենք քաշում»։
Նշաձող 3: «Հայաստանի օրակարգում է ԼՂ բնակչության անվտանգության և իրավունքների հարցը»։

5-րդ փուլ (2024թ․․-ից մինչ օրս)՝ «Ղարաբաղն ավանտյուրա էր»

Այս փուլում Փաշինյանի նշաձողը հասնում է իր ամենաբարձր կետին՝ ավելին՝ հակասելով նախորդ բոլոր հայտարարություններին։

Նշաձող 1: «Անցում ա տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»։
Նշաձող 2: «Ես եմ Հայաստանի առաջին ղ

Tags:
Share:

Առնչվող գրառում