Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՊետական մարմինները 24/7 ռեժիմով աշխատում են Գագիկ Ծառուկյանի բիզնեսների վերաբերյալ

Պետական մարմինները 24/7 ռեժիմով աշխատում են Գագիկ Ծառուկյանի բիզնեսների վերաբերյալ

Այս օրերին աշխատանքային ռեժիմը 24/7-ի է փոխվել ոչ միայն Քննչական կոմիտեի, դատախազության եւ ԱԱԾ-ի, այլեւ Պետական եկամուտների կոմիտեի որոշ վարչություններում։ ՊԵԿ-ի աշխատակիցները մոտ մեկ ամիս է՝ արտաժամյա մնում են եւ մինչեւ ուշ գիշեր աշխատում են՝ կենտրոնանալով ԲՀԿ-ի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների վրա։

Վերեւից ստացված հանձնարարությունների համաձայն՝ ամեն գնով պետք է հայտնաբերվեն խախտումներ, եւ ՊԵԿ-ը այս հանձնարարությունը կատարում է՝ իրեն վստահված մասը։ Իրականացվում են լայնածավալ ստուգումներ, ուսումնասիրվում են հաշվետվություններ եւ փաստաթղթեր՝ փորձելով գտնել որեւէ անհամապատասխանություն։

Հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հնարավորություն չկա։ Հայաստանի օրենսդրությունը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել՝ առանց ազատությունից զրկելու։ Այդ պատճառով, թերեւս, փորձում են Ծառուկյանին մեղադրել այլ հանցագործություններով, օրինակ՝ խարդախությամբ։ Սակայն իրավաբանները, ծանոթանալով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, դժվարությամբ են գտնում մեղադրանքի հիմնավորումը։

Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակը կրկին լարվում է։ Իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է Գագիկ Ծառուկյանի եւ նրա կապակցված անձանց վրա։

Այսօր, հուլիսի 7-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Արթիկի գլխավոր ինժեներին։ Երևանի կենդանաբանական այգին նույնպես տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի երեք առյուծներից մեկը՝ ալբինոս տեսակի առյուծը, այսօր էլ չի սնվել։

Tags:
Share:

Առնչվող գրառում