Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՊարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտածները, որոնք աշխատում են Հայաստանում

Պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտածները, որոնք աշխատում են Հայաստանում

ՀՀ Ազգային Ժողովում քննարկվում է օրենսդրական նախագիծ, որի նպատակն է պարտադիր զինվորական ծառայությունից կազատել այն Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ավարտել են աշխարհի լավագույն 50 բուհերը (ըստ Շանհայյան վարկանիշային աղյուսակի) և ավարտելուց հետո առնվազն երեք տարի աշխատում են Հայաստանում կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով։

Այս նախագիծը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, այլև գիտելիքների և փորձի ներդրմանը՝ նպաստելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը։

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը նախագծի քննարկման ընթացքում ներկայացրել է իր վերլուծության արդյունքները, որոնք վերաբերում են սոցիալական անարդարության հնարավոր հետևանքներին։ Նրա տվյալներով՝ 2004-ից 2023 թվականներ ընկած ժամանակահատվածում արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն է ստացել 2265 տղա և 1191 աղջիկ։ Այս անհամաչափությունը, ըստ Հայկ Սարգսյանի, կարող է վկայել այն մասին, որ արտերկրում սովորելու հնարավորությունը որոշ անձանց համար հիմնական պատճառ է հանդիսանում բանակից խուսափելու համար։

Նախարար Անդրեասյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում ուսանողների շուրջ 57%-ը աղջիկներ են, սակայն արտերկրում սովորելու հարցում վիճակագրությունը կտրուկ փոխվում է։ Նա տեղեկացրել է, որ ներկայում ավելի քան 570 քաղաքացի օգտվում է տարկետման իրավունքից, որոնցից 57-ը դեռ շարունակում են ուսումնառությունը, ուսումնառությունն ավարտած 57-ից միայն մեկն է վերադարձել ծառայության, իսկ 40-ը չեն ծառայել ոչ մի այլ հիմքով։

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այս փոփոխությունների ընդունումը կնպաստի վերը նշված բուհերում սովորելու համար արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձն ապահովելուն և նրանց գիտելիքները Հայաստանում կիրառելու հնարավորություն ստեղծելուն։

Tags:
Share:

Առնչվող գրառում