Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՈստիկանության համայնքային ծառայության կառուցվածքային փոփոխություններ

Ոստիկանության համայնքային ծառայության կառուցվածքային փոփոխություններ

ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության կառուցվածքում կատարվել են մի շարք նշանակումներ։

Արմեն Հարությունյանը ազատվել է Դավիթաշենի բաժնի պետի պաշտոնից և նույն հրամանագրով նշանակվել է Էրեբունու բաժնի պետ։

Զորիկ Ավդիշոևը նշանակվել է Դավիթաշենի բաժնի պետ։

Ասքանազ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության Արթիկի բաժնի պետ։

Սիրակեն Զատիկյանը նշանակվել է Աշոցքի բաժնի պետ։

Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի տեղակալ։

Ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս թափուր են մնացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության Սպիտակի և Մասիսի բաժինների պետերի պաշտոնները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի, Տավուշի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները։

Tags:
Share:

Առնչվող գրառում