Հիշում եմ, թե ինչպես, քարոզչության ընթացքում, սպառնալիքներով ու հայհոյանքներով լի մթնոլորտում, լրագրողների աչքից վրիպեց Նիկոլի՝ «սիրունիկ, նախշուն կաքավիկ» լինելը։ Այնինչ, հուշագիրների կողմից հենց դա պետք է որ հետագայում ներկայացվի որպես Նիկոլի իրական կերպարը։ Եթե, իհարկե, ինքը, նախ, վերարտադրվի։ Եվ երկրորդ, Հայաստանը շարունակի գոյություն ունենալ որպես պետություն։ Բայց թե ինչ աստիճանի ինքնիշխան՝ այլ հարց է։
Հիշում եմ, որ նոր Նորքում Նիկոլի քարոզչության ժամանակ մի կին, իհարկե, ոչ թե հանրության ներկայացուցիչ, այլ հավանաբար նախապես պատրաստված, մոտեցել է վարչապետին՝ երգելով Կոմիտասի «Կաքավի գովքը» երգը, որը գրված է Հովհաննես Թումանյանի համանուն ոտանավորի հիման վրա։ Գրկախառնությունից առաջ նա շեշտել է «Սիրունիկ, նախշուն կաքավիկ» կրկներգը։ Այսինքն, այդ կնոջ կարծիքով՝ Նիկոլը «սիրունիկ, նախշուն կաքավիկ» է։
Այս պատմությունը մի փոքր զարմանալի էր, քանի որ մենք արդեն սովորել էինք Նիկոլին տեսնել որպես «դուխով», այնուհետև «հզոր» և ի վերջո «մեծարգո» վարչապետ։ Բայց կյանքը բացահայտեց, որ Նիկոլը ո՛չ դուխով է, ո՛չ էլ հզոր, և ո՛չ էլ մեծարգո։ Նա ընդամենը խայտառակ պարտության խորհրդանիշ է։ Իսկ այդպիսի անձանց, ոնց քցես, բռնես, մեծարգո կոչվել ուղղակի չի կարող։ Ու հիմա էլ ինքը «դարձավ» սիրունիկ, նախշուն կաքավիկ։
Բայց, ինչպես ասում են, անքննելի են Աստծո գործերը։ Եվ այդ կնոջ սրտում էլ նիկոլանման մեկը կարող էր պատկերանալ հենց այդպիսին։
Ինչևէ, ինչպես երևում է, միջնադարյան Եվրոպայում լիքը աննորմալ երևույթներ էին տեղի ունենում։ Ու այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բացառիկ բան չէ։ Ուղղակի տարբերությունն այն է, որ մարդկությունն այդ ընթացքում հսկայական առաջընթաց է ունեցել։ Ու նման բաներն այնտեղ այլևս չեն կատարվում, սակայն մեզանում ոնց որ թե դա դառնում է նորմալ վարքագիծ։ Ու այդ ամենի պատճառն այն է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ անունով մեկը։ Ու ցանկանում է զբաղեցնել ևս 5 տարի, ինչը պետք է, բնականաբար, մերժել։ Մերժել հունիսի 7-ին՝ ընտրատեղամասեր այցելելով ու ընդդիմության ներկայացուցիչ քաղաքական ուժերին՝ համար 3-ին կա՛մ 7-ին և կա՛մ 17-ին ընտրելով։

