Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններՀարուստների սրահում՝ ադրբեջանական նվաստացումը

Հարուստների սրահում՝ ադրբեջանական նվաստացումը

Օրերս տեղի ունեցած հանդիպումը, որտեղ հավաքվել էին հայտնի գործարարներ, ցնցող տեսարան էր։ Շատ հարուստ մարդիկ, որոնց հայացքներում երևում էր ստրկության զգացումը, նվաղում էին մեկի առաջ, ով իր կարիերայի մեծ մասը նվիրել էր հրապարակավ արտահայտելու իրենց տեսակի հանդեպ ունեցած զզվանքը։ Այդ մարդիկ, որոնք միշտ ատել են փողատերերին, այժմ հանձնվել էին նրան, ով իրենց ցանկությունները կատարելու համար պատրաստ էր զոհաբերել ոչ միայն իրենց, այլև իրենց հայրենիքը։

Այդ հանդիպման ամենաթեժ պահերից մեկը հարուստների հպատակ հայացքն էր։ Նրանց ճաշակով մոնտաժված կադրերում նրանք թվում էին ոչ թե ազատ գործարարներ, այլ իրենց ճակատագրի գերիներ։ Այդ հայացքների տակ թաքնված լուռ հայհոյանքն ավելի սարսափելի էր դարձնում նրանց հնազանդությունը՝ միայն մի կտոր «ավել միլիոնի» համար։

Այդ ամենի ֆոնին հատկապես զարմանալի էր այն պահը, երբ հանդիպման մասնակիցներին սրահից դուրս ուղեկցող թիկնապահները ստուգում էին ոչ միայն զենք-զինամթերքը, այլև սրբությունների հետ կապի բացակայությունը։ Թվում էր՝ նույնիսկ ուրացողները, որոնք թաքուն երդվել էին, որ ուրանալիս խաչակնքել են մատները, պետք է ապացուցեին իրենց հավատարմությունը։

Այս ամենը հիշեցնում է, թե ինչպես է Հայաստանում վերածվել ազգային բուրժուազիան՝ ապազգային ջոջերի հավաքականության։ Ի տարբերություն ազգային ձևացող չարենցյան ջոջերի, սրանց թույլատրված է հարստանալ միայն «Իրական Հայաստանի»՝ «Արևմտյան Ադրբեջանի» շրջանակներում։

Հենց այդ պատճառով էլ հրավիրողը, կանչողը, ասում էր, որ ճանապարհները բացվել են Ադրբեջանի հետ։ Նա չէր ասում բառացիորեն, բայց հասկանալի էր, որ այդ ճանապարհներով մինչև հարուստների արտադրանքի արտահանումը, արդեն իսկ Հայաստան է ներմուծվել ադրբեջանական նվաստացումը՝ անձամբ Ալիևի արտադրած, որը սրահի տերը՝ սուբլիմացիայի բոլոր նրբություններով, փոխանցում էր իր հյուրերին։ Ինչպես վերջիններս են հանդիպումից դուրս գալով՝ ասողի ստորացումը փոխադրելու իրենց սեփական թիկնապահների վրա, որոնք դրսում կանգնած սպասում են ջոջերին՝ «Խմբապետ Շավարշի» պոչերի նման։

Այս տեսարանի ամենաայլանդակ դրվագը հարուստների լռությունն էր՝ ի պատասխան կանչողի խնդրանքին՝ ավելացնել աշխատավարձերը՝ Առողջության ապահովագրության համակարգի համար։ Անասնականը պարզ, մարդկային հարցի բացակայությունն էր, որ պետք է ուղղվեր կանչողին՝ քաղաքացիների առողջության մասին մտահոգվողն ինչո՞ւ է Հայաստանի՝ արդարադատության գծով ամենաանառողջ, այսինքն՝ ամենահիվանդ դատավորի միջոցով բանտարկում առողջության հետ լուրջ խնդիրներ ունեցող 18-ամյա Դավիթ Մինասյանին։

Այդ չհնչած հարցն ու դրա պատասխանի բացակայությունն է Հայաստանի այսօրվա այլասերման ախտորոշումը՝ հարուստներին զզվանքով կառավարելու միջոցով անձնիշխանության տեսքով։

Tags:
Share:

Առնչվող գրառում