Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԻրավապահ համակարգը ճնշում է Գորիսի օրենքով գողին՝ կապված Նիկոլ Փաշինյանին մերժելու նախաձեռնության հետ

Իրավապահ համակարգը ճնշում է Գորիսի օրենքով գողին՝ կապված Նիկոլ Փաշինյանին մերժելու նախաձեռնության հետ

ՀՀ իրավապահ մարմիններն ակտիվ գործողություններ են ձեռնարկում՝ խոչընդոտելու Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցի կողմից կազմակերպվող Նիկոլ Փաշինյանին ընտրություններում չընտրելու նախաձեռնությունը։

Ի տարբերություն այն օրենքով գողերի, որոնք Փաշինյանի իշխանության գալուց հետո դարձել են նրա աջակիցներ և ներառվել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար ստեղծված «ընտրական տասովկանների» մեջ, Դոռունցը և նրա հետ կապված անձինք հստակ հակազդում են Փաշինյանի քաղաքականությանը, մասնավորապես՝ Արցախի հանձնմանը և հազարավոր զոհերի պատասխանատվությանը վերաբերող հարցում։ Նրանք ակտիվորեն հորդորում են իրենց շրջապատին՝ չընտրել իշխող կուսակցության առաջնորդին։

Իրավապահների կողմից Դոռունցի նկատմամբ ձեռնարկված գործողությունները սկսվել են օրեր առաջ։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հայտարարվել հետախուզում, և, ինչպես նշվում է, իրավապահները չափազանց ագրեսիվ են դրսևորում իրենց գործողություններում։ Այս գործողությունների հետևանքով տուժել է նաև Դոռունցի անչափահաս դուստրը, որին դպրոցից են բերել իր ուսուցիչների և դասընկերների աչքի առաջ։

Աղբյուրների համաձայն՝ Դոռունցը, վրդովվելով իրավապահների գործողություններից, «քսիֆ է ուղարկել» իր «ախպերներին»՝ պահանջելով կազմակերպել Նիկոլ Փաշինյանին մերժելու գործընթացը։ Նրան մատնել է Գորիսում հաստատված գորիսեցի պատգամավոր, նախկին գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, որը, ինչպես նշվում է, ակտիվորեն կազմակերպում է ՔՊ-ի կողմնակիցների ճնշումը տեղի բնակչության նկատմամբ՝ Փաշինյանին աջակցության համար։

Հաղորդվում է, որ իրավապահները Դոռունցին գաղտնալսել են, և հենց այդ տվյալների հիման վրա էլ հարուցվել է նրա նկատմամբ քրեական գործը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ վերջերս Փաշինյանը հայտարարել է Հայաստան բերելու 300,000 ադրբեջանցի։ Այս հայտարարությունը, ինչպես նշվում է, ավելի է խորացրել հասարակության անհանգստությունը և հանգեցրել ավելի ակտիվ հակազդման։

Tags:
Share:

Առնչվող գրառում