Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԻնչո՞ւ են լռում Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ հաջողություն գրանցած սպորտսմենները

Ինչո՞ւ են լռում Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ հաջողություն գրանցած սպորտսմենները

Այս օրերին շատերն են հարցնում՝ ուր են նրանք, ում Գագիկ Ծառուկյանը տասնյակ տարիներ աջակցել է, խրախուսել և մեծ գումարներ ծախսել սպորտի վրա։ Ինչու էլ չեն հայտնում իրենց աջակցությունը մարդուն, ով այս պահին հանրային հետապնդում է ենթարկվում։

Հարյուրավոր մարզիկներից, որոնք ծառայել են Գագիկ Ծառուկյանի հովանավորության ներքո, միայն 1-2 հոգի են իրենց սատարումը հայտնել։

Իմ տեղեկացմամբ, Ծառուկյանի ձերբակալությունից հետո ՔՊ-ական շրջանակներից, կառավարությունից և ԿԳՄՍՆ-ից տարբեր պաշտոնյաներ առանձին-առանձին զանգահարել են մարզիկներին՝ պահանջելով չխոսել, չհայտնել իրենց աջակցությունը։ Այս լռության պատճառը հենց այս ճնշումն է։

Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե որքան խորը են ազդեցությունները և որքան վախեցած է հանրային ոլորտը։ Իշխանական օղակներից սպառնալիքներ են ստացել նաև այնպիսի մարդիկ, ինչպիսիք են ծաղիկ աճեցնող ջերմոցատերերից մեկը, որոնք նույնպես զգացել են ճնշման ազդեցությունը։

Այս ամենը հարցեր է առաջացնում իշխանության և հասարակության միջև հարաբերությունների, խոսքի ազատության և անկախության մասին։

Tags:
Share:

Առնչվող գրառում