Մեկնաբան

Ուղիղ լուրեր

Հետևեք մեզ՝
ՄեկնաբանBlogնորություններԶորահանդեսը, որը պարտադրեցին Հայոց բանակին

Զորահանդեսը, որը պարտադրեցին Հայոց բանակին

Ամիսներ շարունակ խոսակցությունները հասել էին իրենց գագաթնակետին, եւ վերջապես տեղի ունեցավ այն, ինչին «ՔՊ-շնիկները» անվանում էին «գրանդիոզնի» միջոցառում։ Իրականում, սա ծիծաղելի, տագնապալի, մերժելի եւ, ամենակարևորը, «գրանդիոզնի» միջոցառում էր՝ այնքան մեծ, որ աչքի էր ընկնում իր հսկայական մասշտաբով եւ վեհությամբ։ Կարճ ասած՝ մեծ բան։

Ես այս միջոցառմանը հարաբերվում եմ այն խմբի տեսանկյունից, որը համարում է այն Հայոց բանակին պարտադրված էշություն։ Այո, Հայոց բանակին պարտադրեցին մասնակցել մի միջոցառման, որը ոչ թե Նիկոլի հերթական կռուտիտն էր, ոչ թե քարոզարշավ, ոչ էլ Հայաստանի անպաշտպանության ցուցադրություն, այլ մի յուրատեսակ էշի հարսանիք, որի հյուրն էր հայկական բանակը։

Այս «էշի հարսանիքի» նախապատրաստումները սկսվեցին ավելի վաղ, երբ Երեւանի փողոցներում հայտնվեցին իրական Հայաստանի զինված ուժերի, այսպես կոչված, «ավելի իրական» զինանշանները։ Արծիվը, որը պետք է ներկայացներ մեր բանակին, նման էր այն մարմնավաճառին, որի ոտքերը չեն ռած՝ սպասում է տարփածուին։ Գոնե այնքան ամոթ ունի, որ ամենաինտիմ տեղերը ծածկել է վահանի նմանվող ինչ-որ կլոր բանով։

Այս խայտառակությունը չի սահմանափակվում միայն արծիվի կերպարով։ Արծվի ձախ ոտքի ճանկերում խաչ է, որպեսզի ցույց տա, թե ես մեր հոգեւոր արժեքների պահապանն եմ։ Սա բնական հարց է առաջացնում այս զինանշանը նկարած «արվեստագետին»՝ դուք երբեւէ տեսել եք, որ հոգեւորականը ձախ ձեռքով խաչ բռնի կամ խաչակնքի։

Երկու խոսք էլ՝ քարտեզի մասին։ Այն անճաշակ ձեւով կախված է հայոց Եռագույնից՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի ու ՔՊ-շնիկների դոշերից, եւ ոչ թե Հայաստանի քարտեզի, այլ կրծմրծած «պեչենու» տպավորություն է թողնում։ Արհեստական բան կա քարտեզի եւ Եռագույնի «միասնության» մեջ։ Եթե վաղը մեզ բախտ վիճակվի ազատագրել բոլոր հայկական գավառները, ինչպես նշված է Առաջին Հանրապետության անկախության հռչակագրում, մեզ պիտի ցույց տան այդ ծռտի քարտեզն ու պարտադրեն դուրս գալ ազատագրված տարածքներից։

Հանրագումարի բերելով «նոր» զինանշանի ողջ խորհուրդը՝ կարելի է ձեւակերպել այսպես. «պոռնոգրաֆիա+հոգեւոր ծաղրուծանակ+սահմանագծված կապիտուլյացիա»։ Ավելի կրճատ՝ «Նիկոլի 8 տարվա վարչապետության արգասիք»։

Իսկ հիմա գանք բուն զորահանդեսին։ Ի՞նչ կատարվեց Հայոց բանակի հետ Երեւանում։ Ովքե՞ր էին հրաման տալիս մեր երբեմնի փառապանծ բանակին՝ Պապիկյան Սուրո՞ն, Փաշինյան Նիկո՞լը, բանակում դատվածն ու բանակից փախա՞ծը… Տո Սուրո, որ քեզ ճղում էիր՝ «Ողջո՜ւյն…», մտախոհություն չունեի՞ր, որ զորքը քեզ կարձագանքեր այնպես, ինչպես սյունեցիք Նիկոլին՝ «ողջույն, բ… տղա»։

Դե իսկ Սուրոյի շեֆը պիտի ճառեր ու ցուցադրեր պաշտպանության ոլորտից ու հայոց պատմությունից իր՝ կիլոմետրերով հեռու լինելու հանգամանքը։ Նրա ճառից ոչ ոք չհասկացավ, թե ինչու էին զորքը բերել հրապարակ։

Բայց ի՞նչ ցույց տվեցին մեզ… Մի անկապ ելույթ, մի քանի հնդկական ու ֆրանսիական պարսատիկ, 6 հատ կվադրոբեր ռոբոտ, զինվորական «ավտոբուսներ», ռուսական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ։ Լավ, ցույց տվեցին, իսկ ո՞րն էր այդ ամենը ցույց տալու նպատակը։ Մի՞թե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզեցավ ցույց տալ, թե ինչի վրա է ծախսել համաշխարհային ֆինանսական կենտրոններից հավելյալ վերցրած 8.5 միլիարդ դոլարը։ Ասել էր, չէ՞, զենք եմ առել։ Մենք տեսա՞նք այդ զենքը, մեզ որեւէ փաստաթուղթ ցույց տվեցի՞ն զենքի գնման կամ զենքի գների մասին։ Եվ, ուրեմն, կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Նիկոլը մեզ այդ հարցում էլ «ֆռռացրեց»՝ 8.5 միլիարդը լափել են՝ առանց որեւէ հաշվետվության։

Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու Պապիկյան Սուրոն մայիսի 28-ին ընդամենը Հանրապետության օրն էին նշում, ի՜նչ զենք, ի՜նչ բան… Այդ դեպքում բարի եղեք ասել, թե ինչ գործ ուներ Արագած լեռան մակետը Հանրապետության հրապարակում։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ Նիկոլի՝ Արարատը մերժելու մտագարությունները այլ կերպ, քան Թուրքիային դուր գալ, չեմ ընկալում։ Վստահ եմ՝ Հայոց բանակը եւս չի հասկանում, թե ինչու են իրենից խլում Արարատի պատկերը։ Կարելի էր, չէ՞, գոնե զոր

Tags:
Share:

Առնչվող գրառում